Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
05 / Մայիս / 2021 : 09-55

«Գիտական Արցախը» հանուն ճշմարտության

«Արցախի եւ հայության դեմ պատերազմն այսօր էլ ընթանում է մշակութային, պատմագիտական եւ հոգեբանական հարթություններում։ Այդ համատեքստում չափազանց կարեւոր է հանրայնացնել եւ աշխարհին ներկայացնել Արցախի իրական պատմությունն ու ոչ միայն հակահարված տալ, այլեւ կանխել Ադրբեջանի կեղծ թեզերը։


«Արցախ» գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, «Արցախի երիտասարդ գիտնականների եւ մասնագետների միավորում» ՀԿ-ի հիմնադիր նախագահ, «Գիտական Արցախ» պարբերականի գլխավոր խմբագիր, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ավետիք Հարությունյանը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ իրենց աշխատանքի գլխավոր արդյունքը պետք է լինի այն, որ օտարերկրացիներն «Արցախ» ասելով հասկանան ոչ թե հակամարտություն, դեռեւս չլուծված հիմնախնդիր, այլ պետությանը ներհատուկ բոլոր հատկանիշներով օժտված եւ միջազգայնորեն դեռեւս դե յուրե չճանաչված երկիր, որտեղ մարդիկ ապրում են ու արարում, նաեւ՝ զբաղվում գիտությամբ:

«Նման աշխատաեղանակով միջազգային հանրությանը ներկայանալը շահեկանորեն կփոխի պատկերացումներն Արցախի ինքնուրույն գոյության, ինքնեղության եւ հնավանդ կենսավարության վերաբերյալ»,- ընդգծեց նա»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում։
Դիտվել է 4785անգամ
Վերջին լուրեր