Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
05 / Մայիս / 2021 : 14-20

Մայոր Լենդրուշ Խաչատրյանն ունի բոլորիս աջակցության կարիքը

Մայոր Լենդրուշ Նորայրի Խաչատրյանը այն նվիրյալներից է, ով հայրենիքին ծառայելը միշտ պատիվ է համարել եւ այդ գիտակցումով անմնացորդ տրվել է իր գործին, զինվորներին, զինակից ընկերներին։

Այս գիտակցումով է, որ հոգ է տարել, որպեսզի յուրաքանչյուր զինակից սաղավարտ կրի՝ մոռանալով իր մասին, սեփական ապահովության մասին։ Սեպտեմբերի 28-ին եղել է դիտակետում՝ ստանալով գանգուղեղի բաց վնասվածք։


Լենդրուշը ծնվել է Մարտունու շրջանի Աշան գյուղում, 1989 թվականի սեպտեմբերի 16 -ին: Դեռ դպրոցական տարիներից էր որոշել զինվորական կրթություն ստանալ, ուստի ավարտելով գյուղի դպրոցը՝ ընդունվեց Երևանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը, այնուհետև՝ միացավ ՊԲ -ի «Եղնիկներ» զորամասի սպայական անձնակազմին՝ որպես գումարտակի հրամանատար:





Զինվորների հետ հավասար զինվոր էր, հրամանատարների հետ հավասար հրամանատար, անվախ ու վճռական իր որոշումներում: Նա հավատում էր, որ հայրենիքի վաղվա օրը կերտվում է խրամատում, դրա համար էլ փորձում էր առավելագույնս կատարել հրամանատարի իր պարտականությունները։ Ամուսանցած է, ունի երեք զավակ, մեծը ՝ 7 տարեկան է, փոքրը՝ 10 ամսական:
Սեպտեմբերի 28- ից առ այսօր Լենդրուշը անգիտակից վիճակում Երևանի Էրեբունի ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում է, գտնվում է վեգետատիվ ստատուսում:

Այս պահին մայոր Լենդրուշին անհրաժեշտ է նյարդավերականգնողական բուժօգնություն, որը ՀՀ- ում ստանալ հնարավոր չէ։ Գերմանիայի Medical park Berlin հիվանդանոցից ստացել ենք դրական պատասխան` բուժումը այնտեղ շարունակելու համար, որի համար անհրաժեշտ է մոտ 160000 եվրո:





Լենդրուշի հայրը, տեսնելով որդուն անգիտակից վիճակում եւ չդիմանալով վշտին, մահացել է սրտի կաթվածից:

Դիմում ենք բոլոր սրտացավ մարդկանց, խնդրում յուրաքանչյուրիդ աջակցությունը՝ մայոր Լենդրուշին արտերկրում բուժելու համար: Լենդրուշը պետք է ապրի եւ վերադառնա իր ընտանիքի գիրկը, նրա երեք զավակները պետք է շարունակեն «հայրիկ» կանչել ու հպարտանալ իրենց հերոս հայրիկով, նրանք պետք է հայրենասիրության դասեր ստանան հորից եւ արժանի զավակներ դառնան Արցախի համար։




Բարությունը միակ բանն է, որ պատերազմը ավերել չի կարող։ Եկեք բարության մեր կաթիլը տանք Լենդրուշին եւ վերադարձնենք նրան ապրելու լույսը։ Սա նաեւ մեր պարտքն է, մեր երախտիքը նրան։
Մենք սպասում ենք, մենք հավատում ենք քո վերադարձին, հրամանատա՛ր։

Ձեր փոխանցումները կարող եք կատարել ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ ԲԲԸ-ում (ARMRCONOMBANK OJSC) Լեդրուշի կոնջ՝ Ռուզան Վլադիմիրի Վերդիյանի անվամբ բացված հետևյալ հաշվեհամարներին՝

163318020969 AMD

163318020985 EUR

163318020993 RUR

163318020977 USD
Դիտվել է 71772անգամ
Վերջին լուրեր