Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
05 / Մայիս / 2021 : 15-26

Ադրբեջանական ավտոշարասյուներն ամեն օր անցնում են գյուղամիջյան այն ճանապարհով, որով անցնում են նաև բնակիչները․ Շոշ համայնքի ղեկավար

Ասկերանի շրջանի Շոշ համայնքով գրեթե ամեն օր ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ադրբեջանական ավտոշարասյուներ են անցնում:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Շոշի համայնքի ղեկավար Էրիկ Աբրահամյանը՝ մտահոգություն հայտնելով, որ ստեղծված իրավիճակը միանգամայն անհանգստացնող է, քանի որ շարասյունն անցնում է գյուղամիջյան այն ճանապարհով, որով անցնում են նաև բնակիչները:

«Մեր գյուղը շատ մոտ է ադրբեջանցիներին: Ցանկացած պահի կարող են խանգարել մեր անդորրը, ինչն այս օրերին դրսևորվում է իրենց կողմից արձակված կրակոցների ձայներով: Գյուղի անվտանգության խնդիրն առաջնահերթ է»,- ավելացրել է Է. Աբրահամյանը:

Մեր զրուցակիցը տեղեկացրել է , որ պատերազմից հետո բնակիչների մեծ մասը վերադարձել է: Գյուղում վերաբնակվել են 5 ընտանիքներ, որոնք պատերազմի հետևանքով կորցրել են իրենց տները:

Չնայած հրետակոծության արդյունքում 120 տուն է վնասվել, 3-ն էլ ամբողջովին ավերվել, այնուամենայնիվ Շոշը պատրաստ է, գյուղի տները վերանորոգելու դեպքում , նոր վերաբնակիչների ընդունել:

Է. Աբրահամյանը հավելեց նաև, որ վերջերս ռուս խաղաղապահների աջակցությամբ Շոշի բուժկետը համալրվել է բժշկական պարագաներով:
Դիտվել է 12738անգամ
Վերջին լուրեր