05 / Մայիս / 2021 : 18-46
Լենա Նազարյանը պատվաստվել է չինական պատվաստանյութով
Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավար Լենա Նազարյանը կորոնավիրուսի դեմ պատվաստվել է չինական ընկերության «ԿորոնաՎակ» (CoronaVac) պատվաստանյութով: Լենա Նազարյանն այս մասին գրել է ֆեյսբուքյան իր էջում:
«Բարեկամներ, այսօր ստացա կորոնավիրուսային հիվանդության դեմ Սինովակ ընկերության «ԿորոնաՎակ» (CoronaVac) պատվաստանյութի առաջին չափաբաժինը։
«ԿորոնաՎակ» (CoronaVac) պատվաստանյութը ցուցված է 18 տարեկան և բարձր տարիքի ռիսկի խմբի անձանց շրջանում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումների իրականացման համար: Կիրառվում է երկու դեղաչափով` յուրաքանչյուրը 0,5 մլ: Երկրորդ դեղաչափն իրականացվում է առաջին դեղաչափից 28 օր հետո»,- գրել է Նազարյանը:
Ազգային ժողովի նախագահի տեղակալը կոչ է արել քաղաքացիներին պատվաստվել և կանխարգելել COVID-19-ը։
Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավարը տեղեկացրել է, որ «ԿորոնաՎակ» (CoronaVac) պատվաստանյութը Հայաստանին մայիսի 2-ին տրամադրել է բարեկամ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունը՝ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համավարակի կանխարգելման միջոցառումների շրջանակում (100 000 դեղաչափ՝ 50 000 անձի համար):
18 տարեկանից բարձր բոլոր անձինք կարող են անվճար պատվաստվել COVID-19-ի դեմ ցանկացած պոլիկլինիկայում՝ անկախ գրանցման վայրից: Պատվաստումներն անվճար են նաև օտարերկրյա քաղաքացիների համար: Պոլիկլինիկաներում պատվաստումների համար հերթապահություններ են սահմանվել նաև շաբաթ և կիրակի օրերին՝ ժամը 10:00-16:00
Դիտվել է
6006անգամ
Դիտեք նաև
21 / Ապրիլ / 2020
Բոլորս պետք է հավելյալ ջանքեր գործադրենք աճի տեմպը թուլացնելու ուղղությամբ․ Արսեն Թորոսյան
Վերլուծելով վերջին 1 շաբաթվա կորոնավիրուսային վարակով նոր դեպքերի թիվը, կարող ենք արձանագրել, որ ունենք աճի կայուն տեմպ, որը տատանվում է օրական 3-4% սահմաններում: Այս մասին հայտնում է...
04 / Ապրիլ / 2020
Գոռաց հեռու մնա, չհասկացա` ինչու . կորոնավիրուսով վարակված վիրավորին օգնած երիտասարդին...
Երեւանի բնակիչ 23-ամյա Արմեն Այվազյանի երեկոյան զբոսանքը երեկ ավարտվել է անհավանական պատմությամբ: Վթարված Շտապօգնության մեքենայի ուղեւորին օգնելուց հետո Արմենին 14 օրով մեկուսացրել են:
NEWS.am-ի...
04 / Ապրիլ / 2020
Սխտորը՝ որպես դեղամիջոց. Սխտորի օգտակար հատկությունները
Ժողովրդական բժշկության մեջ սխտորը վաղուց հայտնի է իր բուժական և կանխարգելիչ նշանակությամբ:
Պատահական չէ, որ որոշ ազգեր այն համարում են սուրբ ուտելիք։ Միջին դարերում Գերմանիայում, Ռուսաստանում,...
31 / Մարտ / 2020
Հակառակորդի կրակոցից վիրավորված երեխային վիրահատել են. նրան տեղափոխել են Երևան
Տավուշի մարզի Ոսկեվան համայնքում հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած երեխան արդեն Երևանում է` Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել ԲԿ–ի մամուլի...
31 / Մարտ / 2020
Կորոնավիրուսի վերաբերյալ մարտի 30-ի տվյալները կհարպարակվեն ավելի ուշ. ԱՆ
ՀՀ Առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջում կարդում ենք.
Հարգելի օգտատերեր, գործընկերներ, մարտի 30-ի տվյալները կհարպարակվեն ավելի ուշ :
30 / Մարտ / 2020
Ինքնամեկուսացման խորհուրդներ . Արցախի առողջապահության նախարարության տեսաուղեցույցը
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը տեսաուղեցույց է պատրաստել, որը վերնագրված է Ինքնամեկուսացման խորհուրդներ :
Նշվում է, որ տնային մեկուսացման պայմանները խախտողները կենթարկվեն...
30 / Մարտ / 2020
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թվի մասին ինֆորմացիան տեխնիկական խնդիրների պատճառով չի...
Առողջապահության նախարության ֆեյսբուքյան էջում կարդում ենք.
Հարգելի օգտատերեր, գործընկերներ, հայրենակիցներ, հայցում ենք Ձեր ներողամտությունը` տեխնիկական խնդիրների պատճառով...
30 / Մարտ / 2020
Անմիջապես հանեք ողջ հագուստը և լցրեք պարկի մեջ. Ինչ պետք է անել կորոնավիրուսից պաշտպանվելու համար
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է ռիսկի խմբի անձանց հետ համակեցության կանոնները.
Տուն վերադառնալուց հետո աշխատեք ոչնչի ձեռք չտալ
Հանեք կոշիկները
Ախտահանեք ձեր տնային կենդանու թաթերը,...