Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
06 / Մայիս / 2021 : 14-45

Չենք նվազեցնում ջանքերը, որոնք ուղղված են բոլոր պահվող անձանց հայրենիք վերադարձին. Լավրով

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ընդգծեց, որ իրենք չեն նվազեցնում ջանքերը, որոնք ուղղված են Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած պատերազմից հետո բոլոր պահվող անձանց հայրենիք վերադարձին:

Այս մասին Լավրովը նշեց ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում:

«Մանրամասն անդրադարձ ենք կատարել Լեռնային Ղարաբաղի շուրջ առկա իրավիճակին, ընդգծել ենք ձեռք բերված առաջխաղացումը և իրավիճակի կայունացումը: Մենք չենք նվազեցնում ջանքերը, որոնք ուղղված են բոլոր պահվող անձանց հայրենիք վերադարձին, ականազերծմանը, մշակութային և կրոնական ժառանգության պահպանմանը»,- ասաց Լավրովը:

Սերգեյ Լավրովը նշեց, որ տարածաշրջանում իրավիճակի կայունացման մեջ մեծ դեր ունի Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի գլխավորությամբ ստեղծված եռակողմ աշխատանքային խումբը, որը միտված է տարածաշրջանի ապաշրջափակման հարցերի լուծմանը:

«Մեր հարաբերությունները մեծ կարևորություն ունեն Հարավային Կովկասում խաղաղաության ու կայունացման հարցում»,- եզրափակեց Սերգեյ Լավրովը:
Դիտվել է 8269անգամ
Վերջին լուրեր