Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
21 / Ապրիլ / 2020 : 19-19

Պատմական այս ժամանակաշրջանում դատապարտված ենք չվրիպելու, մաղթում եմ Ձեզ քաղաքական կամք և վճռականություն`ի շահ Արցախի. Սամվել Բաբայան

 

«Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանն այսօր՝ ապրիլի 21–ին, ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել եւ շնորհավորել Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին այդ պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։  Նա մասնավորապես նշել է.

«Հարգելի´ Արայիկ Վլադիմիրի, անձամբ իմ և «Միասնական հայրենիք» կուսակցության անունից շնորհավորում եմ Ձեզ Արցախի Հանրապետության նախագահ ընտրվելու առթիվ:

Արցախի նախագահական ընտրություններն այլևս իրողություն են:

Արդյունքում Դուք ստանձնել եք Արցախի զարգացման վեկտորն առաջիկա տարիներին ուղղորդելու պատասխանատու առաքելություն, ինչն առավել քան ընդգծվում է սրընթաց որակափոխվող ներքին և արտաքին մարտահրավերների համապատկերում:

Հարգելի´ Արայիկ Վլադիմիրի, ես հուսով եմ, որ ձեզ վստահված և չվստահված յուրաքանչյուր քվե լավագույնս կծառայեցնեք Արցախի` որպես ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական, սոցիալական պետության կայացմանը. հանգամանք, որով չափելի պիտի դառնա Ձեր և Ձեր կողմից ձևավորվող կառավարության գործունեությունը:

Մեր երկրի զարգացումն այլընտրանք չունի: Պատմական այս ժամանակաշրջանում դատապարտված ենք չվրիպելու, ուստի մաղթում եմ Ձեզ քաղաքական կամք և վճռականություն` ի շահ Արցախի` որպես անվտանգ և կայուն զարգացող սուբյեկտի»:

Դիտվել է 5742անգամ
Վերջին լուրեր