07 / Մայիս / 2021 : 14-26
«Ձեռքը կապել են ոտքից ու կախել այդ վիճակում այնքան, մինչեւ գիտակցությունը կորցրել է»․ Le Monde-ը հայ ռազմագերիների խոշտանգումների մասին
«Մի քանի տասնյակ գերիներ դեռեւս մնում են Ադրբեջանի ձեռքում, որը հրաժարվում է ազատ արձակել նրանց, որակելով նրանց որպես «ահաբեկիչներ»։ Սակայն նրանցից երեք ազատ են արձակվել»,- գրում է Le Monde-ի թղթակից Ֆոստինա Վենսանը։ «71-ամյա հայ թոշակառու Սաշա Կարախանյանն ու նրա 44-ամյա որդին՝ Արսենը, որ ճակատ էր մեկնել որպես կամավոր, գերի էին վերցվել, իսկ հետո տարվել Հադրութի կենտրոնական հրապարակ։ ․․․ «Հայրս տեսել է, թե ինչպես են մի քանի հոգու կոկորդները կտրել, հետո նրան դաժանորեն ծեծել են՝ ոտքերով խփելով մեջքին, պարանոցին, գլխին»,- պատմում է Սաշա Կարախանյանի դուստրը՝ Մարինան, որ Ստեփանակերտում է բնակվում։
Մարինան պատմել է, որ կոտրել են հոր ազդրերը, հետո վնասել ձեռքը, որից հետո, ձեռքը կապել են ոտքից ու կախել այդ վիճակում այնքան, մինչեւ գիտակցությունը կորցրել է։ «Երբ գիտակցության է եկել, տեսել է, որ գտնվում է Բաքվում հինգ այլ գերիների հետ։ Ոչ մի լուր որդուց։ Երկու ամիս է անցել, նախքան նրան կայցելեր ԿԽՄԿ-ն։ Դրանից հետո՝ դեկտեմբերի 14-ին տղամարդուն ազատ են արձակում եւ ուղարկում Երեւան՝ 43 այլ զինվորական եւ քաղաքացիական գերիների հետ։
Նույն օրը Հայաստանից Բաքու վերադարձել է տասներկու ադրբեջանցի ռազմագերի, որոնք գերեվարվել էին պատերազմի ժամանակ։ Փոխանակությունը իրականացվել է համապատասխան Հայաստանի ստորացուցիչ պարտությունը ամրագրող 2020 նոյեմբերի 9-ի հրադադարով, որը նախատեսում էր գերիների փոխանակություն՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։
Արսեն Կարախանյանը կրկին հայտնվել է տեսադաշտում արդեն հունվարի վեցին՝ «Տիկ Տոկյան» տեսանյութում, որտեղ ադրբեջանցի զինվորականները պահանջում էին, որ նա հայտարարեր «Մնաս բարով Շուշի», «Ղարաբաղն ադրբեջանական է», «Ադրբեջանը ավելի լավն է», «Փաշինյանը տականք» է։ Երբ տասներկու օր անց ԱԻՆ-ից զանգահարել են ու խնդրել, որ գնա ու ճանաչի եղբոր դիակը, Մարինան մտածել է, որ դա սխալմունք է։ «Ադրբեջանցիներին չի կարելի վստահել»,- Մարինային ասել է աշխատակիցը։ Մետաղե սեղանի վրա նա տեսել է եղբոր ծվատված դիակը։ Այժմ Արսեն Կարախանյանի գործը մեկն է այն 264 գործերից, որոնք ուղարկվել են ՄԻԵԴ։ «Մեկին խոշտանգում եւ տուն են ուղարկում, մյուսին խոշտանգում եւ սպանում՝ հանուն ինչի՞»,- ողբում է Մարինան։
hramarak.am
Դիտվել է
70367անգամ
Դիտեք նաև
28 / Հունվար / 2020
Հայաստանը նշում է Բանակի օրը
Այսօր՝ հունվարի 28-ին, Հայաստանը նշում է Հայոց բանակի օրը:
Հայաստանի բանակը դարձավ այն հիմնաքարը, որի վրա դրվեցին մեր պետության ու պետականաշինության հիմքերը: Հայաստանի զինված ուժերի կազմավորման...
28 / Հունվար / 2020
Ուղիղ․ Yelaket.am-ի՝ Հայոց բանակին նվիրված թողարկումները
Այսօր՝ հունվարի 28-ին, Հայաստանը նշում է Հայոց բանակի օրը:
Հայաստանի բանակը դարձավ այն հիմնաքարը, որի վրա դրվեցին մեր պետության ու պետականաշինության հիմքերը: Հայաստանի զինված ուժերի կազմավորման...
08 / Ապրիլ / 2020
ՌԴ զինված ուժերի մասնագետները ժամանել են Հայաստան՝ իրենց հետ բերելով COVID-19–ի...
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի երկկողմ փոխհամագործակցության շրջանակներում, ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարներ Դավիթ Տոնոյանի և Սերգեյ Շոյգուի միջև ձեռքբերված...
31 / Հունվար / 2020
ՍՈւ 30 ՍՄ բազմաֆունկցիոնալ ինքնաթիռների առաջին խմբաքանակը Հայաստանում է
ՍՈւ 30 ՍՄ բազմաֆունկցիոնալ գերժամանակակից ինքնաթիռների առաջին խմբաքանակն արդեն Հայաստանում է: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում մասնակցում է ինքնաթիռների դիմավորման արարողությանը:
23 / Հունվար / 2020
Տավուշի պայթյունի ձայնը զորավարժությունների հետևանք է
Երեկ երեկոյան տեղի են ունեցել օդային զինվորական վարժանքներ: Որևէ պատահար, պայթյուն չկա , ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը՝ անդրադառնալով տեղի ունեցած միջադեպին:
21 / Հունվար / 2020
Հորմուզի նեղուցը Իրանի ռազմավարական առավելությունն է
Ինչպես հայտնի է, հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը Բաղդադի միջազգային օդանավակայանի դիմաց ամերիկյան հատուկ գործողության հետևանքով սպանվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ղոդս ...
23 / Հունվար / 2020
Հայկական բանակի նոր ռոբոտները կարող են փոխարինել զինվորներին
Հայաստանում անցկացված ԱՊՀ Արարատ-հակաահաբեկչություն-2019 զորաքվարժությունների շրջանակում ներկայացվել են հայկական մասնավոր Լոկատոր ընկերության որոշ մշակումներ, այդ թվում՝ ինքնավար մարտական...
04 / Մարտ / 2020
1 միլիարդ 200 միլիոն դրամը վերականգնվել է պետական շահերի պաշտպանության հարցադրումներով...
Ավելի քան 400 ուսունասիրություն արձանագրված 230 խախտում և պետությանը պատճառված 12 միլիարդ դրամի վնաս։ Ըստ զինդատախազի տեղակալ Տիգրան Ամբարյանի՝ զինված ուժերում կոռուպցիոն հանցագործություններով ...