08 / Մայիս / 2021 : 10-45
Կոմանդոսին հետմահու Հայաստանի Ազգային հերոսի կոչում շնորհվեց
Արկադի Տեր Թադեւոսյանին` Կոմանդոսին, հետմահու շնորհվել է Ազգային հերոսի կոչում: Այս մասին yelaket.am-ը տեղեկացավ ՀՀ Նախագահի աշխատակազմից:
«Արտուշ Թադևոսյանը (Արկադի Տեր -Թադևոսյան,Կոմանդոս)` Հայաստանի Ազգային հերոս
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստեղծման և կայացման, հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների համար գեներալ-մայոր Արտուշ Թադևոսյանը (Արկադի Տեր -Թադևոսյան, Կոմանդոս) հետմահու պարգևատրվել է Հայրենիքի շքանշանով»,-ասվում է հաղորդագրությունում:
Արկադի Տեր -Թադևոսյանի կենսագրությունը
Ծնվել Է 1939 թ․ մայիսի 22-ին Թբիլիսիում: Ավարտել Է Բաքվի բարձրագույն համազորային հրամանատարական ռազմական ուսումնարանը (1962թ.) և Լենինգրադի թիկունքի և տրանսպորտի ռազմական ակադեմիան (1972թ.):
1962-1990 թթ. ծառայել է Լենինականում, Աֆղանստանում, Գերմանիայում, Չեխոսլովակիայում, Բելառուսում, Երևանում տեղակայված ԽՍՀՄ զորախմբերում:
1990թ. մայիսին զինվորագրվել է «Սասունցի Դավիթ» կամավորական ջոկատին, ապա ծառայել ՀՀ Պաշտպանության կոմիտեում: 1991թ. հունիսին ՀՀ ՊԿ կողմից գործուղվել է ք. Ստեփանակերտ՝ ԼՂ ինքնապաշտպանական ուժերը համակարգելու և ղեկավարելու: 1992թ. նշանակվել է ԻՊՈւ հրամանատար:
1991-1992թթ. Տեր- Թադևոսյանը ղեկավարել է Տողի, Սարիշենի, Մարտակերտի, Խոջալուի, Հադրութի և ԼՂ այլ բնակավայրերի և շրջանների ազատագրական և ինքնապաշտպանական մարտերը: Հենց այդ ժամանակ էլ նրան անվանել են «Կոմանդոս»: 1992 թ. նրա ղեկավարությամբ մշակվել է Շուշիի ազատագրման գործողությունը, որը կրել է«Հարսանիք լեռներում» ծածկանունը և 1992թ. մայիսի 8-9-ր իրագործվել է ռազմավարական և մարտավարական բարձր մակարդակով:
1992-2001 թթ. ծառայել է ՀՀ ՊՆ-ում: 1992- 1993 թթ. եղել է ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ, այնուհետև ոչ համազորային պատրաստության վարչության պետ:
1993-1995 թթ. ղեկավարել է ՀՀ ՊՆ անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչությունը:
1996 թ. եղել էՀՀ Պաշտպանության նախարարի օգնականը: 2001 թվականից ՀՀ պաշտպանական մարզատեխնիկական րնկերության նախագահն է:
1998-ից Երևանի Պատվավոր քաղաքացի է:
2009 թ. մայիսի 8-ին արժանացել է ԼՂՀ «Արցախի Հերոս» բարձրագույն պարգևին և ստացել «Ոսկե Արծիվ» շքանշան:
Պարգևատրվել է ՀՀ և ԼՂՀ «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշաններով:
2016 թ. սեպտեմբերին ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի հրամանագրով պարգևատրվել է «Սուրբ Վարդան Մամիկոնյան» շքանշանով:
2018 թ. ՀՀ վարչապետի առաջարկով կառավարության կողմից նշանակվել է Հանրային խորհրդի անդամ:
Կարդացեք նաև
Դիտվել է
11303անգամ
Դիտեք նաև
28 / Հունվար / 2020
Հայաստանը նշում է Բանակի օրը
Այսօր՝ հունվարի 28-ին, Հայաստանը նշում է Հայոց բանակի օրը:
Հայաստանի բանակը դարձավ այն հիմնաքարը, որի վրա դրվեցին մեր պետության ու պետականաշինության հիմքերը: Հայաստանի զինված ուժերի կազմավորման...
28 / Հունվար / 2020
Ուղիղ․ Yelaket.am-ի՝ Հայոց բանակին նվիրված թողարկումները
Այսօր՝ հունվարի 28-ին, Հայաստանը նշում է Հայոց բանակի օրը:
Հայաստանի բանակը դարձավ այն հիմնաքարը, որի վրա դրվեցին մեր պետության ու պետականաշինության հիմքերը: Հայաստանի զինված ուժերի կազմավորման...
08 / Ապրիլ / 2020
ՌԴ զինված ուժերի մասնագետները ժամանել են Հայաստան՝ իրենց հետ բերելով COVID-19–ի...
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի երկկողմ փոխհամագործակցության շրջանակներում, ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարներ Դավիթ Տոնոյանի և Սերգեյ Շոյգուի միջև ձեռքբերված...
31 / Հունվար / 2020
ՍՈւ 30 ՍՄ բազմաֆունկցիոնալ ինքնաթիռների առաջին խմբաքանակը Հայաստանում է
ՍՈւ 30 ՍՄ բազմաֆունկցիոնալ գերժամանակակից ինքնաթիռների առաջին խմբաքանակն արդեն Հայաստանում է: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում մասնակցում է ինքնաթիռների դիմավորման արարողությանը:
23 / Հունվար / 2020
Տավուշի պայթյունի ձայնը զորավարժությունների հետևանք է
Երեկ երեկոյան տեղի են ունեցել օդային զինվորական վարժանքներ: Որևէ պատահար, պայթյուն չկա , ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը՝ անդրադառնալով տեղի ունեցած միջադեպին:
21 / Հունվար / 2020
Հորմուզի նեղուցը Իրանի ռազմավարական առավելությունն է
Ինչպես հայտնի է, հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը Բաղդադի միջազգային օդանավակայանի դիմաց ամերիկյան հատուկ գործողության հետևանքով սպանվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ղոդս ...
23 / Հունվար / 2020
Հայկական բանակի նոր ռոբոտները կարող են փոխարինել զինվորներին
Հայաստանում անցկացված ԱՊՀ Արարատ-հակաահաբեկչություն-2019 զորաքվարժությունների շրջանակում ներկայացվել են հայկական մասնավոր Լոկատոր ընկերության որոշ մշակումներ, այդ թվում՝ ինքնավար մարտական...
04 / Մարտ / 2020
1 միլիարդ 200 միլիոն դրամը վերականգնվել է պետական շահերի պաշտպանության հարցադրումներով...
Ավելի քան 400 ուսունասիրություն արձանագրված 230 խախտում և պետությանը պատճառված 12 միլիարդ դրամի վնաս։ Ըստ զինդատախազի տեղակալ Տիգրան Ամբարյանի՝ զինված ուժերում կոռուպցիոն հանցագործություններով ...