08 / Մայիս / 2021 : 12-52

Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը՝ ադրբեջանցիների կողմից հայ կնոջ դանակահարության լուրերի մասին

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․
Հայտնում ենք, որ տարբեր լրատվականների կողմից և սոցիալական հարթակներում տարածվող տեղեկատվությունը Նիդերլանդներում հայ կնոջ դանակահարության դեպքի վերաբերյալ այս պահին որևէ պաշտոնական աղբյուր չի հաստատել։ Լուսանկարում պատկերված կինը, որը տեղադրվել է այդ նյութի ներքո, ողջ և առողջ է և առնչություն չունի ենթադրյալ դեպքի հետ։
Դեսպանությունը կապի մեջ է Նիդերլանդների իրավապահ մարմինների հետ՝ տեղեկատվության իսկությունը պարզելու նպատակով։
Խնդրում ենք զերծ մնալ այս հարցով հետագա հրապարակումներից մինչև դեսպանության կողմից պաշտոնական տեղեկատվության հրապարակումը։

Նիդերլանդներում ՀՀ դեսպանություն

կարդացեք նաև առնչվող հրապարակումը՝ Նիդերլանդներում 3 ադրբեջանցիներ դանակահարել են հայ իրավաբան Աննա Հակոբյանին
Դիտվել է 20663անգամ
Վերջին լուրեր