Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
08 / Մայիս / 2021 : 10-11

Նիդերլանդներում 3 ադրբեջանցիներ դանակահարել են հայ իրավաբան Աննա Հակոբյանին

Այսօր Նիդերլանդներում երեք ադրբեջանցի թուրքերի կողմից դանակահարվել է մեր հայ իրավաբան Աննա Հակոբյանը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Վահե Բալբաբյանը:

Նա, մասմավորապես, նշել է. «Նա հիմա վիրահատվում է հիվանդանոցում։ Վիճակը դեռ պարզ չի։ Շներին տեղում ձերբակալել են»:

Ավելի ուշ նա հավելել է. «ԹԱՐՄԱՑՈՒՄ. Մեր ընկերներից մեկը Աննայի հետ խոսել է, վիրահատությունը բարեհաջող ավարտվել է, Աննան դեռ թույլ է, բայց վստահ եմ ամեն ինչ լավ է լինելու։ Աստված հետդ, Աննա ջան»:

Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը՝ ադրբեջանցիների կողմից հայ կնոջ դանակահարության լուրերի մասին
Դիտվել է 35526անգամ
Վերջին լուրեր