02 / Ապրիլ / 2020 : 13-19

Հռոմի Ֆրանցիսկոս պապն առաջարկել է աղոթել լրատվամիջոցների աշխատակիցների համար


Հռոմի Ֆրանցիսկոս պապը թվիթերի իր միկրոբլոգում գրառում է արել՝ առաջարկելով աղոթել լրատվամիջոցներում աշխատող այն մարդկանց համար, որոնք այս օրերին մարդկանց օգնում են իրենց ամբողջությամբ մեկուսացված չզգալ։

«Եկեք միասին աղոթենք բոլոր նրանց համար, ովքեր աշխատում են լրատվամիջոցներում, ովքեր աշխատում են մեզ հաղորդակից դարձնելու, տեղեկացված պահելու համար, որպեսզի մարդիկ ամբողջապես մեկուսացված չլինեն, և նրանց համար, ովքեր կրթում են երեխաներին: Մենք աղոթում ենք բոլոր նրանց համար, ովքեր օգնում են մեզ դիմակայել մեկուսացման այս ժամանակը»,- գրել է Հռոմի պապը։


Author's cover photo
Ամսաթիվ 02 / Ապրիլ / 2020 : 13-19
Հրապարակման հեղինակ՝ Սուսաննա Գևորգյան

Լրագրող, հաղորդավարուհի։ 2017 թ-ից աշխատում է Ելակետ լրատվական գործակալությունում /Yelaket.am/ որպես լրագրող։ 2018 թվականից վարում է Yelaket TV-ին պատկանող մի շարք հաղորդաշարեր։ 2019 թվականից Yelaket.am լրատվական կայքի գլխավոր խմբագրի օգնականն է։ 2020 թվականից «Media association»-ի տնօրենի օգնականն է։

Դիտվել է 23194անգամ
Վերջին լուրեր