02 / Ապրիլ / 2020 : 12-33

Կորոնավիրուսով պացիենտը վարակիչ է ախտանիշների առաջանալուց 1-3 օր առաջ. CDC

 

Կորոնավիրուսով վարակված մարդիկ վարակիչ են մինչեւ առաջին ախտանիշների ի հայտ գալը արդեն 1-3 օր առաջ: Այս մասին նշված է ամերիկյան Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի (Centers for Disease Control and Prevention, CDC) նոր հետազոտության մեջ:

Ինչպես հայտնում է The Daily Mail-ը, նշված կենտրոնի մասնագետները վերլուծել են COVID-19-ով 243 պացիենտների տվյալները, որոնք հունվարի 23-ի եւ մարտի 16-ի միջակայքում բուժվել են Սինգապուրում: Նրանց հաջողվել է նույնականացնել 7 «կլաստեր», երբ հնարավոր էր ինֆեկցիայի փոխանցումը մինչեւ ախտանիշների առաջանալը:

Ինչպես պարզվել է, 4 այդպիսի խմբերում վարակումը տեղի է ունեցել մարդու մոտ ախտանիշների առաջացումից 1-3 օր առաջ, որից հետազոտվող պացիենտները վարակվել են:

Այս տվյալները ցույց են տալիս, որ կորոնավիրուսային ինֆեկցիայի տարածումը կանխելու համար, հավանաբար, անբավարար է բուն ինֆեկցիայի ախտանիշներով մարդկանց ուղղակի մեկուսացնելն ու շփումները սահմանափակելը, քանի որ ստացվում է, որ այս մարդիկ վարակիչ են դեռեւս մինչ ախտանիշների հայտնվելը: Այս ամենը եւս մեկ անգամ ընդգծում է կորոնավիրուսի դեմ պայքարում սոցիալական հեռավորության պահպանման կարեւորությունը: 

Դիտվել է 35347անգամ
Վերջին լուրեր