28 / Հունիս / 2022 : 19-30
Սարյան փողոցի լավագուն 3 գինետները
Երևանն աշխարհի ամենահին քաղաքներից է: Այստեղ կարելի է տեսնել տարբեր ժամանակաշրջաններին պատկանող շենքեր, մշակույթ և այլն: Այստեղ ամեն փողոց ունի իր հետաքրքիր կոլորիտը, դա է պատճառը, որ օտարերկրացինը դժվարությամբ են հեռանում Երևանից։Վերջին տարիներին քաղաքի ամենակոլորիտային և սիրված փողոցը դարձել է Սարյան փողոցը։
Սարյան փողոց ասելիս առաջինը պատկերացնում ենք գինի, փողոց՝ որտեղ գինետների պակաս չկա, ու հատկապես ողջունելի է այն փաստը, որ Հայաստանում գինեգործությունն այնքան է զարգանում, որ գրեթե բոլորը նախընտրում են խմել հայկական գինի։
Այսօր մեր ընթերցողներին կներկայացնենք Սարյան փողոցի 3 ամենալավ գինետները, որտեղ կարելի է հետաքրքիր երեկո անցկացնել։ 3-րդ հորիզոնական․ Սարյան փողոցի ամենհետքրքիր վայրերից մեկը «In Vino»-ն է, այն առաջին մասնագիտացված բար, վաճառատուն և գինիների ակումբն է Հայաստանում: Ձեր ընտրած շիշը կարող եք վերցնել ձեզ հետ կամ խմել այստեղ ՝ զուգակցելով պանիրների, մսեղենի, ձիթապտղի, ընդեղենի և հատուկ աղանդերի հետ:
Ին Վինոն հայտնի է իր ախորժաբեր բագետ-սենդվիչներով, որոնք վաճառվում են սանտիմետրերով: Հաճախորդը ասում է, թե քանի սանտիմետր է սոված, և նրանք ձեր աչքի առջև պատրաստում են թարմ բագետ-սենդվիչը:
Սակայն, ովքեր իրականում ցանկանում են հետաքրքիր ուտեստներ փորձել, այստեղ դրա հնարավորությունը չկա, քանի որ հիմանակնում գինու տեսականին է այստեղ շատ, այդ իսկ պատճառով էլ «Ին Վինո»-ն մեզ մոտ երրորդ տեղում է։
Ի դեպ նրանք ամեն օր փոխվող ավելի քան 26 գինիներ են առաջարկում գավաթով՝ սկսված 800 դրամից: 2-րդ հորիզոնական․ Սարյան փողոցի առաջին գինետունը եղել է «Տապաստան»-ը, այն մինչ օրս համարվում է ամենակոլորիտայի անկյուններից մեկը։
Այստեղ հայկական խոհանոցը միաձուլվել է իսպանակի հետ և, եթե սիրում եք գինու հետ փորձել տապականեր, ապա անկասկած այստեղից դուք տպավորված դուրս կգաք։ Այստեղ ավելի հաճելի է բացօթյա հատվածում նստելը, քանի որ ներսում կարծես մի փոքր նեղվածք է, այդ իսկ պատճառով է Տապաստանը մեզ մոտ, երկրորդ տեղում է։ 1-ին հորիզոնական․ Եթե Սարյան փողոց, ապա անկասկած «Ոսկեվազ» գինետուն, բոլոր նրանք, ովքեր գինու սիրահար են նվազագունը 5 անգամ եղել է Ոսկեվազում։
Ի տարբերություն նախորդ երկու գինետների այստեղ տարածքն ընդհարձակ է, և կարելի է այստեղ փորձել այնպիսի ուտեստներ, որ հաստատ ոչ մի տեղ չեք փորձել։ Ոսկեվազն առանձնանում է իր հետաքրքիր ինտերիեռով, տարբեր սրահներով և իհարկե տեսարանով, ամբողջ Սարյան փողոցի գեղեցկությունը երևում է այստեղից, ի դեպ այստեղ նաև կարելի է լսել կենդանի երաժշտություն։ Անդրադարձը մեր մոնիթորինգի արդյունքն է, հաջորդ հոդվածում մենք կառանձնացնեք Երևանի լավագույն գարեջրատները, որտեղ էլ խորհուրդ կտանք այցելել։
Ամսաթիվ 28 / Հունիս / 2022 : 19-30
Հրապարակման հեղինակ՝
Սուսաննա Գևորգյան
Լրագրող, հաղորդավարուհի։ 2017 թ-ից աշխատում է Ելակետ լրատվական գործակալությունում /Yelaket.am/ որպես լրագրող։ 2018 թվականից վարում է Yelaket TV-ին պատկանող մի շարք հաղորդաշարեր։ 2019 թվականից Yelaket.am լրատվական կայքի գլխավոր խմբագրի օգնականն է։ 2020 թվականից «Media association»-ի տնօրենի օգնականն է։
Դիտվել է
49513անգամ
Դիտեք նաև
10 / Մարտ / 2020
Հրապարակվեց Ամերիա ընկերության բացառիկ հետազոտությունը` ՓՄՁ ոլորտի ներկա վիճակի ու զարգացման...
Ամերիա ՓԲ ընկերությունը իրականացրել է Փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտի վերաբերյալ ծավալուն հետազոտություն, որը հնարավորություն է տալիս արդյունավետ գնահատելու ոլորտի ներկա վիճակը, սպասումներն...
02 / Ապրիլ / 2020
Ամերիաբանկը կանգնած է բիզնեսի կողքին` երկարաժամկետ ֆինանսավորման նոր և ճկուն հնարավորություննեով
Ամերիաբանկը 30 միլիոն ԱՄՆ դոլարի երկարաժամկետ ֆինանսական միջոցներ է ներգրավել Ավստրիական զարգացման բանկից (OeEB), որոնք ուղղվելու են փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ), ինչպես նաև Հայաստանում...
02 / Ապրիլ / 2020
Ամերիաբանկը շարունակում է ֆինանսապես սատարել ներմուծող և արտահանող ընկերություններին
Միջազգային ֆինանսական կառույցների և առաջատար բանկերի հետ Ամերիաբանկի ունեցած երկարատև ու արդյունավետ համագործակցության շրջանակներում հնարավոր է դարձել լրացուցիչ ներգրավել մոտ 20 մլն ԱՄՆ դոլարի...
11 / Ապրիլ / 2020
Հայկ Եսայանը և Ucom–ի 576 աշխատակից դիմում են գրել. Եսայան եղբայրների հայտարարությունը
Ucom ընկերության շուրջ իրադարձությունների հետ կապված ընկերության հիմնադիրներ Հայկ և Ալեքսանդր Եսայան եղբայրները տարածել են հայտարարություն, որը ներկայացնում ենք ստորև.
Հայկ Եսայանը հաստատում է...
25 / Ապրիլ / 2020
Ծնեբեկի օգտակարությունը․ մեկնաբանում է մասնագետը
Գյուղատնեսության, ծնեբեկի և մի շարք այլ հարցերի շուրջ զրույց գյուղտնտես Դավիթ Դավթյանի հետ
07 / Մայիս / 2020
Ճգնաժամը կտևի մոտ վեց ամիս․ Վահրամ Միրաքյան
Yelaket.am-ի զրուցակիցն է գործարար, մարկետոլոգ Վահրամ Միրաքյանը։
Կորոնավիրուսը մի քանի շաբաթում փոխեց աշխարհը։ Այնպես փոխեց, որ դրա հետևանքները, թերևս, երկար կկրենք կենցաղում, մարդկային...
17 / Մայիս / 2020
LA Solar Group-ը աննախադեպ շահավետ առաջարկներ ունի Հայաստանի համար. Տեսանյութ
LA Solar Group-ը ԱՄՆ-ում գործում է արդեն մոտ տասը տարի, այս ընթացքում ընկերությունը կարողացել է զարգացման մեծ ուղի անցնել և զգալի հետագիծ թողնել ոլորտում: Ընկերության հիմնադիրը ամերիկահայ գործարար...
10 / Հունիս / 2020
ONEX-ը գործարկեց Հայաստանում առաջին SMART LOCKER-ը
Հայկական ONEX ընկերությունը, որը մատուցում է օնլայն գնումների արագ առաքման ծառայություն, գործարկեց Հայաստանում առաջին SMART LOCKER-ը։
Սեփական արտադրության այս նորարար տեխնոլոգիան կդարձնի օնլայն...