LA Solar Group-ը աննախադեպ շահավետ առաջարկներ ունի Հայաստանի համար. Տեսանյութ
LA Solar Group-ը ԱՄՆ-ում գործում է արդեն մոտ տասը տարի, այս ընթացքում ընկերությունը կարողացել է զարգացման մեծ ուղի անցնել և զգալի հետագիծ թողնել ոլորտում: Ընկերության հիմնադիրը ամերիկահայ գործարար Արա Պետրոսյանն է:
LA Solar Group-ը հիմնադրումից կարճ ժամանակ անց ընդգրկվել է ԱՄՆ-ում ամենաարագ զարգացող 500 ընկերությունների ցանկում, այդ ցուցանիշը ցայսօր էլ միայն աճ է գրանցում: «LA Solar Group-ն սկսեց իր գործունեությունը 2010 թ. և արդեն, որքանով տեղյակ եք, 2016թ. հետո մենք ծառայություններ սկսեցինք մատուցել հայ համայնքին, այստեղ` Լոս Անջելեսում: Մենք արդեն գրասենյակներ ունենք տարբեր վայրերում`Սան Ֆրանցիսկոյում, Տեխասում և այլուր»- հայտնում է ընկերության հիմնադիր Արա Պետրոսյանը: Անկախ ճգնաժամային տարբեր իրավիճկաներից, ընկերությունը ինչպես նախկինում, այնպես էլ հիմա շարունակում է ծավալել իր գործունեությունը և պիտանի լինել հասրակաությանը` օրեցօր բարելավելով նրանց ապրելակերպը:
«Ինչպես միշտ, այս դժվար շրջանում նույնպես, մեր ընկերությունը գտնվում է ձեր կողքին և առաջարկում տարբեր ծրագրեր, որոնք ավելի մատչելի կդարձնեն մեր ծառայություններից օգտվելու ընթացակարգը»- նոր ծրագրերի մասին խոելիս` ընդգծում է ընկերության տնօրեն Զավեն Սարգսյանը:
«Ծրարգրերից մեկն այն է, որ մեր ընկերությունը պայմանագրի ստորագրման պահից սկսում է վճարել ձեր էլեկտրաէներգիայի գումարը մինչ այն վայրկյանը, երբ ձեր արևային համակարգերը միանան: Բացի այդ, մենք մշակել ենք հատուկ ֆինանսավորման պայմաններ, որոնք թույլ են տալիս ավելի մատչելի տոկոսադրույքներով տեղադրել այս համակարգերը և խնայել ավելի շատ միջոցներ: Բացի այդ մենք ունենք նաև արևային համակարգերի և տանիքների վերանորոգման համախմբման ծրագիր, որը ձեզ հնարավորություն կտա 25 տարա համար ստանալ երաշխիք, թե´ ձեր արևային համակարգերի, թե´ ձեր վերանորոգված նոր տանիքների համար»- փակագծերը բացում է Զավեն Սարգսյանը:
Առհասարակ իր ստեղծման պահից մինչ օրս ընկերությունը ջանացել է մշտապես հանդես գալ նորամուծություններով ու օգտատերերի համար շահավետ ու ճկուն առաջարկներով: Ընկերությունն առաջարկում է նաև ՏԵՍԼԱ մարտկոցներ, որը հնարավորություն է տալիս ստացված էլեկրաէներգիան պահպանել և ստանալ այն ժամանակ երբ այն ձեզ անհրաժեշտ է: Այս տարեսկզբին հայրենիքում հիմնադրվել է LA Solar Group-ի Solara մասնաճյուղը: Արա Պետրոսյանի հաղորդմամաբ` արևային էներգայի օգտագործման և դրա ֆինանսավորման ճկուն համակարգի ձևավորման հարցում Հայաստանն ունի բոլոր հնարավորությունները`տարածաշրջաում առաջատար դառնալու:
«Հայաստանում մենք առաջարկում ենք արևային էներգիայի պանելների տեղադրման տարբերակը` շատ բացառիկ պայմաններով, որովհետև հաշվի առնելով շուկայի արդեն առաջարկվող պայմանները, գտնելով, որ Հայաստանում չկա այդ ստեղծարար և ավելի ճիշտ մոտեցումով տարբերակը, մենք առաջարկում ենք ավելի մատչելի տարբերակ ոչ միայն գնային առումով, որովհետև մեր առաջարկածը, որպես կոնցեպտ, շատ ավելի մատչելի է, որպեսզի ցանկացած մարդ կարողանա օգտվել դրանից»-հայտնում է Արա Պետրոսյանը: Ինչպես հայտնում է Արա Պետոսյանը, Հայաստանում գործունեությունը մի գերնպատակ է հետապնդում` ինքը, որպպես հայ, իր պարտքն է համարում օգտակար լինել հայրենիքին:
«2020թ. փետրվարից արդեն պատրաստ է մեր հայաստանյան մասնաճյուղը: Մեր նպատական այն է, որ ունենանք հայկական արտադրության, ամերիկյան ստանդարտների արևային պանելներ, որը հիմնականում նաև կարտահանվի ԱՄՆ և այլուր: Այն ընկերությունները, որոնք ունեն տասից ավելի մեքենաներ, մենք նրանց առաջարկում ենք փոխարինել մեքենաները, որոնք բենզինով և գազով են աշխատում , և ձեռք բերել էլեկտրական մեքեններ: Բացի այն, որ նրանք կխնայեն դիզվառելիքը, նաև սպասարկման գումարը կխնայեն, որովհետև մեր էլեկտրական մեքենաների տեխսպասարկման ծախսը զրոյանում է: Այսինքն` ցանկացած մեքենա 20-30 տոկոս ապահովված խնայողություն ունի»-ծրագրեի փաթեթները պարզաբանում է Արա Պետրոսյանը:
«Մինչ ճգնաժամը մեր ընկերությունը արդեն առաջարկում էր ընդհանուր ծառայությունների փաթեթ, որը իր մեջ ընդգրկու էր արևային էներգիայի անցնելն` առանց կանխավճարի: Դա շատ հեշտ տարբերակ է, որովհետև ՀՀ-ում միայն մենք ենք դա առաջարկում: Ստացվում է` մենք վճարում ենք էլեկտրոցանցի ծախսի արժեքը մեր արևային էներգիայով, եթե այդ ծախսը կազմում է ավելին քան 12000 դրամն է: Փաթեթն ընդգրկում է նաև էլեկտրական մեքենաներ, դա արդեն եթե ցանկանան կարող են հավելյալ ավելացնել»- եզրափակեց ընկերության հիմնադիր Արա Պետրոսյանը:
Ավելի ապահով միջավայր, էներգիա, հարմարավետություն և անհոգ կյանք, ահա ընկերության գերնպատակը: