08 / Մայիս / 2021 : 16-28

Մեր հերոսների ոտնահետքերով կերտված պատմությունը, արյամբ կերտված հայրենիքը մե՛ր սերնդի ոտնահետքերով չպիտի ավարտվիՌուբինա Պետրոսյան

«Ազգային գույներ» հաղորդաշարի հյորն է իրավաբան, Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի դասախոս Ռուբինա Պետրոսյանը։

«Այսօր առավել քան երբևե մեր արմատներին հավատարմությունը ավելի կենսական է դարձել, և նշաձողը, շարժիչ ուժը պետք է գտնել հենց այդ արմատներում և այդ արմատները հերոսական են արժանապատիվ, նշեց Ռուբինա Պետրոսյանը` հպարտորեն պատմելով իր նախապապի՝ Գեորգիևյան խաչի շքանաշանի ասպետ, ազգային ազատագրական պայքարի նշանավոր գործիչ խմբապետ Մարտիրոս Աբրահամյանի մասին, որը պատմության մեջ առավել հայտնի է Բաշգառնեցի Մարտիրոս անվամբ։

«Հաղթում են նրանք, ովքեր ոչ թե երբեք չեն սայթաքում, այլ նրա՛նք, ովքեր ամեն սայթաքումից հետո կարողանում են ոտքի կանգնել․ բոլոր ժամանակներում մեզ պետք է ուղեկից լինի հավաքական կամքը։ Հայաստանն ունի մեկ տեսլական` միացյալ հայրենիք, շուշեցու և հադրութեցու վերադարձն իր ծննդավայր»,-նշեց Ռուբինա Պետրոսյանը։

Լուսանկարում՝ Բաշգառնեցի Մարտիրոսը


«Մեր հերոսների ոտնահետքերով կերտված պատմությունը, արյամբ կերտված հայրենիքը մեր սերնդի ոտնահետքերով չպիտի ավարտվի, իսկ պատմությունը ունի ոտնահետքեր, պատմությունը հաղթողներն են կրում, հայրենիքը լոկ աշխարհագրական տարածք չէ, հայրենիքը սուրբ հող է, որը ոչ ոքի չպիտի զիջես։ Հայրենիքի նկատմամբ սերը առարկայացում և մոտեցում է պահանջում։ Մեր նորօրյա հերոսները, բոլորը, (խմբ․- նշում է արցախյան պատերազմում հերոսաբար զոհված մեր տղաների անունները) առանց մեզ հարցնելու իմաստավորել եմ մեր կյանքը, զոհելով իրենցը կյանքը հանուն մեր այսօրվա ու ապագայի։ Որևիցե դժվարություն չպետք է հայրենիքը լքելու հիմք դառնա։ Եթե ծնվել ես այս հողում, հայ ես, ուրեմն քեզ հասած դժվարությունները պետք է պատվով ընդունես և որպես մարտահրավեր, և հաղթահարես դրանք։ Մոնթեների, Նիկոլ Դումանների, Անդրանիկների, Դրոների սերունդներին պարտության զգացումը խորթ է, պարտվում են ի ծնե պարտվածները, որոնց միշտ ուղեկցում է ոգու սովը»։

Հաղորդման ընթացքում Ռուբինա Պետրոսյանը նաև անդրադառնում է օրակարգային հարցերին՝ պատերազմից հետո երկրում տիրող սոցիալական ոլորտի իրավիճակին, ինչպես նաև սոցիալապես խոցելի խմբերի խնդիրներին։

Նշենք, որ Ռուբինա Պետրոսյանի հայրը արցախյան պատերազմի մասնակից է՝ Շուշիի ազատագրման օպերացիայի անմիջական մասնակից։
Առավել մանրամասն Ռուբինա Պետրոսյանի հետ հարցազրույցը դիտեք YelaketTV տեսանյութում։

Լուսանկարում՝ Խմբապետ Մարտիրոս Աբրահամյանի (Բաշգառնեցի Մարտիրոս) «Իմ հիշելի հուշերը» գրիքը
Դիտվել է 20489անգամ
Վերջին լուրեր