09 / Մայիս / 2021 : 15-13

Ադրբեջանից հայ ռազմագերիների վերադարձի հարցը շարունակում է մնալ Ռուսաստանի օրակարգում. ՀՀ-ում ՌԴ դեսպան

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այցը Հայաստան լավ, արդյունավետ եւ կառուցողական էր: Այս մասին, այսօր՝ մայիսի 9-ին «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

«Քննարկվել է հարցերի ամբողջ փաթեթը, որոնք վերաբերում են երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանում տիրող և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին։ Կարծում եմ, որ ԱԳՆ ներկայացուցիչները համապատասխան գնահատականները տվել և տալու են։ Բայց, իմ կարծիքով, դա լավ, արդյունավետ, կառուցողական այց էր, որը լրիվ համապատասխանում էր մեր հարաբերությունների մակարդակին, մեր քաղաքական երկխոսության մակարդակին»,- ասաց Կոպիրկինը։


Կոպիրկինը նշեց նաև, որ Լավրովի հետ քննարկվել է նաև Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հարցը։

Հարցին, թե արդյոք հայ գերիների հարցը մնում է ռուսական օրակարգում, ՌԴ դեսպանը պատասխանեց․ «Իհարկե»։
Տեսանյութ։
Դիտվել է 11979անգամ
Վերջին լուրեր