Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
21 / Ապրիլ / 2020 : 21-35

Մետրոն փակվել է ֆինանսական վնասներ չկրելու համար, ոչ թե ձեր առողջության համար. Էդմոն Մարուքյան

Պետք է փուլ առ փուլ տնտեսությունը վերաբացել, որ մեր ժողովրդին սովի չմատնենք։ Այս մասին ասել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ ուղիղ եթերում պատասխանելով ինստագրամի օգտատերերի հարցերին։

«Մենք բաց թողեցինք այն շանսը, որ ամեն ինչ պետք էր փակել հենց սկզբից եւ թույլ չտալ, որ վիրուսը մտնի հայրենիք, բայց մեր այդ կոչերը չլսվեցին կամ ուշ լսվեցին եւ գործողություններն ուշ արվեցին, երբ ուշ արվեցին, դրանք իրենց արդյունավետությունը գցեցին եւ ըստ էության առողջապահական համակարգն այս 1 ամսվա ընթացքում կարողացավ հասկանալ բուժումը, ինչ է կորոնավիրուսը, ինչպես կոնտակտավորներին առանձնացնել, բոլոր փուլերն ակնհայտ են եւ կորոնավիրուսն անհայտ գազան չէ մեր բժշկության համար, այլ շատ հայտնի գազան է, որի դեմ համապատասխան քայլեր են ձեռնարկվում»,–ասաց Մարուքյանը։

Նրա խոսքով՝ կարանտինային խիստ պայմանների երկարաձգումն արդյունավետ չէ. «Մենք ամբողջ տնտեսությունը փակել ենք, բայց միեւնույն ժամանակ բոլորը փողոցում են։ Վերջում ունենալու ենք աղետալի վիճակում հայտնված պետություն եւ էլի նույն թվով հիվանդներ, ինչը կարող ենք ունենալ տնտեսությունը գործարկելով։  Այն, որ տնտեսությունը կոլապսի մեջ է լինելու, սա ակնհայտ է, որ աղքատության տոկոսը շատ բարձր է լինելու՝ ակնհայտ է»։

Պատգամավորն անդրադարձավ նաեւ արտակարգ դրության երկարաձգմանը, ինչն իր հերթին խնդիրներ է առաջացրել քաղաքացիների համար. «ՀՀ տարածքում 30 օրից ավելի անհնար է երկարաձգել արտակարգ դրությունը, բայց երկարաձգվեց։ Մենք առաջարկեցինք ոչ թե չեղյալ համարել արտակարգ դրության երկարացումը, այլ որոշ միջոցառումներ չեղյալ համարել։ Մենք հստակ գիտենք, որ մետրոն փակվել է ֆինանսական վնասներ չկրելու համար, ոչ թե ձեր առողջության համար, բայց մարդկանց հիմա աշխատանքի են կանչում, բայց մարդիկ տաքսու փող չունեն։ Մենք առաջարկում էինք, որ մետրոն բացվի, ջերմաչափում տեղի ունենա մուտքի մոտ, Երեւանի քաղաքապետարանն ախտահանի ամբողջ տարածքը, ինչ որ ամբողջ աշխարհում է արվում։ Աշխարհի բոլոր այն քաղաքներում, որոնք ամենախիստ կարանտինային միջոցառումներն են կիրառել՝ մետրոն չի փակվել»։

Դիտվել է 11738անգամ
Վերջին լուրեր