Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
22 / Հունվար / 2020 : 10-10

Մեզ համար նպատակային է աշխարհին ներկայանալը հայկական որակյալ ջրի տեսականիով. Վարդան Վահանյան 

Բիզնես Ելակետ հաղորդաշարի հյուրը «ARARAT GROUP» USA գործադիր-տնօրեն Վարդան Վահանյանն է։

«2016 թվականին պաշտոնապես բացվեց «ARARAT GROUP» ջրերի գործարանը՝ Արտաշատ քաղաքում: Մինչ բացումը շուրջ 12 տարի տևել են շինարարական աշխատանքները, որովհետև մեր նպատակն էր հիմնել մի գործարան, որը կդառնար և դարձավ համար մեկը ԱՊՀ Երկրներում և Եվրոպայում», - շեշտում է «ARARAT GROUP» USA գործադիր-տնօրեն Վարդան Վահանյանը:    

Առաջատարը լինելու համար ինչպես ինքը՝ տնօրենն է նշում, անհրաժեշտ է մեծ պատրաստակամություն և պատրաստվածություն: Հենց այսպիսի հատկանիշների համար էլ աշխարհահռչակ դիզայներ Լարս Վալենտինը, որը 45 տարի շարունակ աշխատել է միայն «Nestlé» ընկերություն հետ, լինելով գլխավոր մարկելոտոգն ու դիզայները, համաձայնեց համագործակցել «ARARAT GROUP» ընկերության հետ: Աշխարհահռչակ դիզայները վեց ամիս անկացրեց Հայաստանում, ուսումնասիրեց և ծանոթացավ հայկական պատմությանը և շուրջ երեք տարի աշխատելով՝ ստեղծեց Արարատ ջրերի շշերի դիզայնը: Արարարտ ջրերը տարբերվում են ոչ միայն յուրահատուկ դիզայնով. ամեն բան՝ սկված ջուր խմելու մշակույթից, մանրակրկիտ ուսումնասիրվել է, հետո արդեն մատուցվել հանրությանը: «Եղբայրս՝ Մուշեղ Մխիթարյանը, որը այս բիզնեսում իմ ուսուցիչն է եղել, շուրջ 16 տարի ուսումնասիրել է ջուր խմելու մշակույթը՝ ինչպիսի ջուր պետք է խմել և ինչպես: Արարատ ջրերի մեջ բացակայում են քիմիական տարրերը, գազային և այլ հավելումնեներ: Մենք հաճախորդին մատուցում ենք այն, ինչը վերցնում ենք բնությունից»,- շեշտում է պրն. Վահանյանը ու անդրադառնում ամենաբարդ բիզնեսներից մեկը ունենալու նպատակին: «Մեզ համար նպատակային է ոչ թե գումար աշխատելը, այլ աշխարհին ներկայանալը հայկական որակյալ ջրի տեսականիով: Մեր արտասահմանյան գործընկերներից շատերը թույր պատկերացում ունեն Հայաստանի մասին: Նրանք չգիտեն, թե որտեղ է Հայաստանը, կարծում են ՌԴ մեջ մտնող մի պետություն է, իսկ երբ տեղեկացնում ենք, որ մենք շուրջ 30 տարի անկախացել ենք և պատմում ենք Հայաստանի մասին, նրանք ապշում են՝ ինչպես կարող է 3.000.000 բնակչություն ունեցող երկրում գոյություն ունենալ մի գործարան, որը կարող է մեկ ժամում տալ 20.000 շիշ արտադրություն: 

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան, ծանոթացնել պատմությանը, մշակույթին այստեղի կյանքին, ուզում եմ իրենց աչքով տեսնեն գործարանը և հատևեն գործարանի աշխատանքին: Ուրախ եմ, որ կարողացել ենք այս տարիների ընթացքում մնալ ԱՊՀ-ում առաջինը և արտասահմանում լուրջ մրցակից՝մատուցելով իսկական հայկական մաքուր ջուր և կարծում եմ սա մեր պարտքն է՝ ցույց տալ աշխարհին, որ Հայաստանը ևս կարող է ներկայանալ մեծ շուկայում և հաջողություն գրանցել»,- նշում է Վարդան Վահանյանը: 

Author's cover photo
Ամսաթիվ 22 / Հունվար / 2020 : 10-10
Հրապարակման հեղինակ՝ Անուշ Զոհրաբյան

Ելակետ լրատվական գործակալության գլխավոր խմբագիր։ Սովորել է Երևանի պետական համալսարան-ի/ԵՊՀ/ բանասիրության ֆակուլտետում, ապա կրթությունը շարունակել է նույն համալսարանի Արտասահմանյան գրականության ամբիոնում/Ռոմանո/՝ ստանալով մագիստրոսի որակավորում։ Լրագրության մեջ իր գործունեությունն սկսել է հեռուստատեսությունից՝ այնուհետև մուտք գործել Էլեկտրոնային լրագրության ասպարեզ։ 2014 թ-ից Հայկական տեղեկատվական կենտրոն/AIC, ԷՅ-ԱՅ-ՍԻ/ ընկերության ստեղծագործական գծով փոխտնօրենն է ։ 2015 թվականից հանդիսանում է Ելակետ լրատվական գործակալության/Yelaket.am/ գլխավոր խմբագիրը ։ 2020 թվականից «Media association» ՍՊԸ-ի գործադիր տնօրենն է։

Դիտվել է 46348անգամ
Վերջին լուրեր