23 / Հունվար / 2020 : 11-47

Ամերիկյան «Էլ էյ Սոլար գրուպ» ընկերությունն (LA Solar Group) Հայաստանում մասնաճուղ է հիմադրել 

Ամերիկյան «Էլ էյ Սոլար գրուպ» ընկերությունն (LA Solar Group) բանակցություններ է վարում Հայաստանում էլեկտրոմոբիլների՝ մարդատար էլեկտրական մեքենաների շուկան համալրելու և զարգացնելու նպատակով խոշոր ներդրումային ծրագրեր իրականացնելու համար:

LA Solar Group-ի Հայաստանյան «Սոլարա» ընկերությունը առաջիկայում ՀՀ ողջ տարածքում կմեկնարկի էլեկտրական մեքենաների լիցքավորման կայանների տեղադրման գործընթացը, որին զուգահեռ ընկերությունը պատրաստվում է մեկնարկել էլեկտրական մեքենաների, մոտոցիկլետների, տարատեսակ էլեկտրական ինքնագնաց անվաչմուշկների ներմուծման, վաճառքի և վարձակալության գործընթացը: 

Հատկանշական է, որ ընկերության մատուցած ծառայությունները նպաստելու են ո՛չ միայն ՀՀ-ում էներգախնայողության ծավալների մեծացմանը, այլև՝ նախադրյալներ են ստեղծելու Հայաստանում էլեկտրական մեքենաների թվաքանակի ավելացման համար։

Բացի այս, հիշյալ ներդրումների շնորհիվ մասնակի կլուծվեն օդի աղտոտվածության, երթևեկության աղմուկի և այլ խնդիրները։ 

Մեր տեղեկեկությունների համաձայն, ամերիկահայ գործարարները մարտական են տրամադրված ու պատրաստ են կարճ ժամանակահատվածում իրականացնել հինգ տասնյակ միլիոն դոլարը գերազանցող հսկայական ներդրումային ծրագիր՝ մի քանի հազար նոր աշխատատեղերի ստեղծմամբ։ 

 

Նյութի աղբյուրը՝  Yelaket.am

Author's cover photo
Ամսաթիվ 23 / Հունվար / 2020 : 11-47
Հրապարակման հեղինակ՝ Աննա Ավետյան

Լրագրող, վերլուծաբան- 2017 թվականից աշխատում է «Ելակետ լրատվական» գործակալությունում: Ավարտել է Գիտությունների Ազգային Ակադեմիայի Միջազգային Գիտակրթական կենտրոնի լրագրության գծով մագիստրատուրան: Իր հեղինակային հոդվածներն ու հարցազրույցները տպագրվել են ՀՀ առաջատար տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոցներում, աշխատել է նաև որպես հեռուստալրագրող, տարբեր բնույթի հաղորդաշարերի գլխավոր խմբագիր: Մասնագիտանալով հասարակության հետ կապերի ոլորտում՝ երկար տարիներ աշխատել է նաև որպես հանրային կապերի մասնագետ:

Դիտվել է 34483անգամ
Վերջին լուրեր