Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
18 / Փետրվար / 2021 : 01-17

«Բժշկության աղոթք». Գրիգոր Նարեկացի

ՍՈՒՐԲ ՆՇԱՆ ԵԿԵՂԵՑԻ

Լուսանկարի հեղինակ՝ Վահագն Գրիգորյան

Կեսգիշերային այս լռության մեջ Նշանդ օրհնյալ՝ ձեռքիս մատներով Քեզ եմ կարկառում, ո՜վ ամենատես,
Որ անգիտության խավարով երբեք չես աղոտանում,
Այլ բնակվում ես ու հանգչում ես միշտ
Անմատույց լույսի ջինջ ոլորտներում:
Գոհաբանությամբ աղաչում եմ քեզ՝
Ա՛ռ վշտահարիս հզոր թևերիդ պաշտպանության տակ,
Փրկի՛ր ներխուժող խուռնամբոխ պղտոր այս ցնորքներից, մաքրի՛ր լիովին զգայարանը սրտիս տեսության,
Կենացդ փայտով ամրապնդի՛ր ինձ այս տխրաթախիծ անուրջների դեմ, արյամբդ ցողի՛ր իմ կացարանի շուրջն ամբողջությամբ, կողիդ կենարար սուրբ կաթիլներով
Սրսկի՛ր ճամփան իմ ելումուտ, քառաթևդ թող լինի մշտապես երդիս պահապան, վեր հառած աչքիս տեսության հանդեպ թող որ պատկերվի խորհուրդը միայն Ամենափրկիչ տառապանքներիդ,
Չարչարանքների Քո գործիքը թող սեմիս ճակատին դրոշմվի ամուր, հավատքը հույսիս՝ կախվի հանապազ ծառիցդ օրհնության: Սանձի՛ր սրանցով, տե՛ր, հոգեսպանին.
Թող որ մուտք գործի պաշտպանը լույսի ինձ մոտ
անխափան. Թեթևացրո՛ւ բեռը պարտքերիս՝
Անլուր ցավերիս ծանրությամբ հանդերձ:
Եվ ահա մահճում, ամփոփված մտքիս լռարանի
մեջ, մտաբերելով պտուղները դառն հուսահատության՝
խոստովանում եմ ամենագետիդ անօրեն ու չար գործերս բոլոր: ԱՄԵՆ:

Գ. ՆԱՐԵԿԱՑԻ. ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ԱՂՈԹՔ

 

Author's cover photo
Ամսաթիվ 18 / Փետրվար / 2021 : 01-17
Հրապարակման հեղինակ՝ Maria Markosian

Լրագրող, հոդվածագիր։ Սովորել է ԵՊՀ եւ Հյուսիսային Համալսարանի լրագրության բաժնում։ Աշխատակցել է Հանրային Ռադիոյի Մանկապատանեկան եւ Մշակութային հաղորդումների խմբագրություններում, «Առավոտ» օրաթերթում, «Երկիր Մեդիա» հ/ը լրատվական բաժնում։ 2010թ.-ին սովորել է Աթենքի Ազգային եւ «Կապոդիստրիակոն» Համալսարանի ժամանակակից հունարեն լեզվի բաժնում (օտարների համար), թղթակցում է «Ազատ Օր» օրաթերթին (Հունաստան)՝ հեղինակային հոդվածներ, հարցազրույցներ, մշակութային, տեղեկատվական լուրեր։ «Համազգային» Հայ Կրթական եւ Մշակութային Միության երկար տարիների վարչական անդամ է։

Դիտվել է 321434անգամ
Վերջին լուրեր