Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
17 / Հունվար / 2020 : 13-29

Երբ մարդ իր ընտանիքում երջանիկ է, դա անշուշտ ազդում է կյանքի որակի վրա 

«Ազգային գույներ» հաղորդաշարի հյուրն է Արտուր Խոջաբաղյանը, ով լինելով սյունեցի, խոսեց Սյունիք լեռնաշխարհից, իր բնակավայր Գորիսից, որտեղ էլ ապրում և աշխատում է՝ իր օրինակը ծառայեցնելով այն մարդկանց, ովքեր լքում են իրենց բնակատեղին աշխատանքի բացակայության պատճառաբանումով:

Անդրադառնալով սյունեցու կերպարին՝ Արտուրն առանձնացնում է աշխատասիությունը, նշելով՝ « Մեր տարածքում ապրելը դժվար է, լեռնոտ է, դաշտերը քիչ են, ապրելու համար պետք է շատ աշխատել, իսկ աշխատանքի հանդեպ ունեցած այդ սիրուց էլ բխում են այլ կարևոր արժեքներ՝ գնահատվում է աշխատասերը, պարապը չի հարգվում»: Խոսելով հայ ընտանքի մոդելի իր պատկերացման մասին, շեշտում է՝ «Շատ եմ կարևորում , որ ընտանիքում չմեկուսանան մեկը մյուսից, հատկապես, երբ ներկա դարը ստիպում է մեկուսանալ. բացի այն, որ մարդիկ իրենց հետաքրքույթունը գտնում են սոց. ցանցերում, նաև ապրելն է դժվարացել, շատ աշխատել է պահանջվում, որի արդյունքում սահմանափակվում է ընտանիքի հետ շփումը: Այս ամենը խանգարում է ընտանիքի կատարյալ երջանկությանը: 

Կարծում եմ, աշխատանքային ազատ օրերը պետք է անցկացնել միմյանց հետ, ցուցաբերել սեր, հոգատարությւուն, հանդուրժողկանություն, որը վստահ եմ կբերի երջանություն, իսկ երբ մարդ իր ընտանիքում երջանիկ է լինում , դա անշուշտ, ազդում է կյանքի որակի վրա»: Լինելով Գորիսի զարգացման ակումբի նախաձեռնողներից մեկը՝նշում է, որ վերջինս ինքնաբուխ ստեղծված նախաձեռնություն է եղել, նախատեսված Գորիսի առկա խնդիրները քննարկելը, դուրս հանելն ու դրանց լուծումները գտնելը:

Նախաձեռնության միտումն է զարգացնելու Գորիսի բրենդը, միավորելու բոլոր գործող օղակներն ու բարձրացնելու այդ օղակների աշխատանքի արդյունավետությունը փոխհարաբերութունների հենքի վրա: Կարևորելով մարզերում զբաղվածության խնդիրը, հորդորում է երիտասարդներին և ոչ միայն, բիզնեսը տեղափոխել նաև մարզեր, բնակավայրեր: Այս Հարցում ևս, Արտուրն ունի սեփական օրինակը՝ AugmentAr ընկերության ստեղծումը, որը զբաղվում է եռաչափ տպիչների արտադրությամբ: Ընկերության առաջ դրված նպատակներից, առանձնացնում է տարածաշրջանում, տեխնոլեգիական կրթության ու տեխոնոգիաների զարգացման ռազմավարությունը: Ամփոփելով հարցազրույցը Արտուրը նկատում է՝ տխմարը երջանկություն է փնտրումհեռուներում, իմաստունն աճեցնում է իր կողքին , ուրեմն լինենք իմաստուն ու ինքներս լուծենք մեր երջանիկ լինելու խնդիրը, ոչ ոք մեզանից լավ չի հասկանա, թե ինչ ենք մենք ուզում: 

Author's cover photo
Ամսաթիվ 17 / Հունվար / 2020 : 13-29
Հրապարակման հեղինակ՝ Անուշ Զոհրաբյան

Ելակետ լրատվական գործակալության գլխավոր խմբագիր։ Սովորել է Երևանի պետական համալսարան-ի/ԵՊՀ/ բանասիրության ֆակուլտետում, ապա կրթությունը շարունակել է նույն համալսարանի Արտասահմանյան գրականության ամբիոնում/Ռոմանո/՝ ստանալով մագիստրոսի որակավորում։ Լրագրության մեջ իր գործունեությունն սկսել է հեռուստատեսությունից՝ այնուհետև մուտք գործել Էլեկտրոնային լրագրության ասպարեզ։ 2014 թ-ից Հայկական տեղեկատվական կենտրոն/AIC, ԷՅ-ԱՅ-ՍԻ/ ընկերության ստեղծագործական գծով փոխտնօրենն է ։ 2015 թվականից հանդիսանում է Ելակետ լրատվական գործակալության/Yelaket.am/ գլխավոր խմբագիրը ։ 2020 թվականից «Media association» ՍՊԸ-ի գործադիր տնօրենն է։

Դիտվել է 117471անգամ
Վերջին լուրեր