22 / Հունվար / 2020 : 11-29
«Yelaket.am»-ի նոր, արդիականացված կայքի շնորհանդեսը

 

Նոյեմբերի 15-ին տեղի ունեցավ «Yelaket.am» -ի նոր, արդիականացված կայքէջի շնորհանդեսը: Այսուհետ կայքը հասարակությանը կներկայանա առավե՛լ հագեցած ու հետաքրքիր լուծումներով:

Ինչպես նշեց «Ելակետ լրատվական» գործակալության հիմնադիր-նախագահ Հայկ Մարկոսյանը, բազմաթիվ կարևոր և պահանջված բաժիններից զատ կայքէջն ունի նաև հետաքրքիր ու նորացված գործիքակազմ: 

Հայկ Մարկոսյանի գնահատմամբ՝ այն մեծ ձեռքբերում է մեդիա ոլորտում և, անշուշտ, նոր ձեռագիր ու նոր որակ, որը կապահովվի 24-ժամյա ուղիղ եթեր և օպերատիվ լրատվություն:

 

Կայքէջի գլխավոր-խմբագիր Անուշ Զոհրաբյանի խոսքերով էլ, կայքն անդավաճան շարունակելու է հետևել իր որդեգրած սկզբունքներին և գործել ազգ-հայրենիք գաղափարախոսության ներքո:  

«DoubleeTreebyHilton» կենտրոնում կայացած միջոցառումն անցավ հետաքրքիր ու հագեցած օրակարգով: Շնորհանդեսին մասնակցում էին տարբեր ոլորտներից հանրությանը հայտնի ներկայացուցիչներ:

Հյուրերի թվում էին նաև գործընկերներ, հետևորդներ, այդ թվում նաև՝ «ԱՍԱԼԱ»-յի մարտիկներ Վազգեն Սիսիլյանն ու Մարտիրոս ժամկոչյանը, «Վիքիմեդիա Հայաստան» ՀԿ նախագահ Սուսաննա Մկրտչյանը, քաղաքական գործիչ Զարուհի Փոստանջյանը, Անդրանիկ Սարկավագ Մանուկյանը, խմբագիր-լրագրող Անի Քոչարը և այլոք:  

Առավել մանրամասն՝ տեսանյութում 

Author's cover photo
Ամսաթիվ 22 / Հունվար / 2020 : 11-29
Հրապարակման հեղինակ՝ Սուսաննա Գևորգյան

Լրագրող, հաղորդավարուհի։ 2017 թ-ից աշխատում է Ելակետ լրատվական գործակալությունում /Yelaket.am/ որպես լրագրող։ 2018 թվականից վարում է Yelaket TV-ին պատկանող մի շարք հաղորդաշարեր։ 2019 թվականից Yelaket.am լրատվական կայքի գլխավոր խմբագրի օգնականն է։ 2020 թվականից «Media association»-ի տնօրենի օգնականն է։

Դիտվել է 216640անգամ
Վերջին լուրեր