Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
01 / Հուլիս / 2026 : 14-41

Բանկից բանկ ArcaPay փոխանցում՝ AEB Mobile-ով


Շարունակելով ընդլայնել թվային ծառայությունների շրջանակը՝ Հայէկոնոմբանկը միացել է ArcaPay համակարգին:

Բանկի ֆիզիկական անձ հաճախորդները AEB Mobile-ով կարող են կատարել բանկից բանկ ակնթարթային փոխանցում՝ նշելով միայն ստացողի հեռախոսահամարը՝ առանց քարտի կամ հաշվի տվյալների:

Փոխանցման պայմաններն են՝

1. արժույթ՝ ՀՀ դրամ,
2. միջնորդավճար՝ 0%,
3. օրական գործարքների առավելագույն քանակ՝ 10 հատ,
4. մեկ գործարքի առավելագույն գումար՝ 1,000,000 դրամ,
5. մեկ գործարքի նվազագույն գումար՝ 500 ՀՀ դրամ,
6. օրական գործարքների սահմանաչափ՝ 5,000,000 դրամ:

Ինչպե՞ս կատարել հեռախոսահամարով փոխանցում:

ArcaPay փոխանցում անելու համար անհրաժեշտ է՝

1. մուտք գործել AEB Mobile հավելված և սեղմել + նշանը,
2. ընտրել ArcaPay բաժինը,
3. մուտքագրել ստացողի հեռախոսահամարը կամ ընտրել այն հեռախոսահամարների ցանկից,
4. ընտրել ստացողի բանկը, լրացնել անհրաժեշտ տվյալները և սեղմել փոխանցել կոճակը:

Ինչպե՞ս ստանալ հեռախոսահամարով փոխանցում:

ArcaPay փոխանցում ստանալու համար անհրաժեշտ է՝

1. մուտք գործել AEB Mobile հավելվածի Մենյու,
2. ընտրել ArcaPay բաժինը,
3. սահմանել Հայէկոնոմբանկը որպես նախընտրելի բանկ:

ArcaPay փոխանցում հնարավոր է կատարել նաև AEB ONLINE համակարգով:

Փոխանցում հնարավոր է կատարել ArcaPay համակարգի մասնակից բանկերին: Բանկերի ցանկին կարելի է ծանոթանալ այստեղ:

ArcaPay-ով բանկից բանկ փոխանցումներն անվճար են մինչև 2026թ. դեկտեմբերի 31-ը։

86 86 | aeb.am
Հայէկոնոմբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Author's cover photo
Ամսաթիվ 01 / Հուլիս / 2026 : 14-41
Հրապարակման հեղինակ՝ Սուսաննա Գևորգյան

Լրագրող, հաղորդավարուհի։ 2017 թ-ից աշխատում է Ելակետ լրատվական գործակալությունում /Yelaket.am/ որպես լրագրող։ 2018 թվականից վարում է Yelaket TV-ին պատկանող մի շարք հաղորդաշարեր։ 2019 թվականից Yelaket.am լրատվական կայքի գլխավոր խմբագրի օգնականն է։ 2020 թվականից «Media association»-ի տնօրենի օգնականն է։

Դիտվել է 790անգամ
Վերջին լուրեր