Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
29 / Մարտ / 2020 : 19-11

Այսօր առավոտյան բարեւ տվեցի՝ տխուր հայացքով ինձ նայեց ու գլուխը կախեց

Այսօր առավոտյան բարեւ տվեցի՝ տխուր հայացքով ինձ նայեց ու գլուխը կախեց։ Հարցրեցի՝ ինչպե՞ս ես, ու արցունքոտվեցին աչքերը... Պիտի գրկեի, եթե չփախներ...
Զգացի, որ լավ է մենակ մնա, գուցե կհանդարտի, բայց հասկացա, որ մենակ մարդը չի կարող ժպտալ։ Խոսեցի հետը՝ պատճառը չասեց, գուցե արտահայտվելու ուժ չգտավ, բայց աչքերը սրբեց ու փորձեց ժպտալ։ Ու ժպտաց:

... Ու ժպտաց մի պահ, երբ պատուհանից դուրս նայեց եւ լսեց բնության ձայնը. թռչուններն էին, զրույցի էին բռնվել երեւի՝ խաղաղ, զվարթ, կենսախինդ։ Խորը, շատ խորը շունչ քաշեց, անուշ հնչյունները, պայծառ արեւը, հույսն ու հավատը դարձյալ շողացին նրա աչքերի մեջ՝ տեսա, երբ կրկին հանդիպեցինք դեմառդեմ՝ վարսերն էր հարդարում այդ պահին։ Ժպիտ կար, տագնապը հանդարտվել, խաղաղվել էր բնության հրաշք զարթոնքի, առավոտյան թարմ օդի ու հարեւանի շան սթափեցնող
հաչոցից, որ նույնիսկ հաճելի թվաց այս առավոտ։

Բնություն ու կենդանի, օդ ու ջուր... Կյանքը շարունակվում է, բայց մի՞թե կանգ էր առել...

Առավոտ էր, օրն էր բացվել հայելաշող...

Մարիա Մարկոսյան

Author's cover photo
Ամսաթիվ 29 / Մարտ / 2020 : 19-11
Հրապարակման հեղինակ՝ Maria Markosian

Լրագրող, հոդվածագիր։ Սովորել է ԵՊՀ եւ Հյուսիսային Համալսարանի լրագրության բաժնում։ Աշխատակցել է Հանրային Ռադիոյի Մանկապատանեկան եւ Մշակութային հաղորդումների խմբագրություններում, «Առավոտ» օրաթերթում, «Երկիր Մեդիա» հ/ը լրատվական բաժնում։ 2010թ.-ին սովորել է Աթենքի Ազգային եւ «Կապոդիստրիակոն» Համալսարանի ժամանակակից հունարեն լեզվի բաժնում (օտարների համար), թղթակցում է «Ազատ Օր» օրաթերթին (Հունաստան)՝ հեղինակային հոդվածներ, հարցազրույցներ, մշակութային, տեղեկատվական լուրեր։ «Համազգային» Հայ Կրթական եւ Մշակութային Միության երկար տարիների վարչական անդամ է։

Դիտվել է 40786անգամ
Վերջին լուրեր