30 / Հուլիս / 2021 : 00-42
Հայկը, Կորյունը, Դավիթը... անմահ հերոսները
ՀԱՅԿԸ, ԿՈՐՅՈՒՆԸ, ԴԱՎԻԹԸ...
Իրենք էլ էին ուզում ապրել... Աշխատել, ամենասիրուն մի հայկական ընտանիք կազմել, երեխա ունենալ, երեխաներին կառուսել տանել... Սեւան գնալ հանգստանալու, սրճարանում սուրճ խմել ընկերների հետ, Մերսեդես ու Բմվ քշել սիրուն ընկերուհին կողքին... Համալսարան ընդունվել, սովորել, երեխայի ձեռքը բռնած դպրոց տանել, փաստաբան կամ երգիչ դառնալ, Բալի մեկնել մեղրամիսի...
Գնալ ձուկ բռնելու, խորոված անել, բարեկամների հետ սեղան նստել... Հայրենիքի կենացը խմել... Բայց նրանք նահատակվեցին հանուն այն հայրենիքի, որ իրենց չպաշտպանեց, փամփուշտները վերջացան... Ինչո՞ւ...
Հիմա «լավ» տղերքը իրենց չեն էլ հիշում, բայց հայրենիքի կենացն են խմում ու դավաճանների «արեւ» երդվում...
Տղե՜րք, դուք մեր ազգի պատիվն եք.դուք եք Հայաստանն ու Արցախը, որ կա ու չկա...

Դուք պետք է ապրեիք...
Դուք պե՛տք է ապրեիք...
Դուք ազգին պետք էիք...

Անմահ հերոսներ...

ՄԱՐԻԱ ՄԱՐԿՈՍՅԱՆ
Author's cover photo
Ամսաթիվ 30 / Հուլիս / 2021 : 00-42
Հրապարակման հեղինակ՝ Maria Markosian

Լրագրող, հոդվածագիր։ Սովորել է ԵՊՀ եւ Հյուսիսային Համալսարանի լրագրության բաժնում։ Աշխատակցել է Հանրային Ռադիոյի Մանկապատանեկան եւ Մշակութային հաղորդումների խմբագրություններում, «Առավոտ» օրաթերթում, «Երկիր Մեդիա» հ/ը լրատվական բաժնում։ 2010թ.-ին սովորել է Աթենքի Ազգային եւ «Կապոդիստրիակոն» Համալսարանի ժամանակակից հունարեն լեզվի բաժնում (օտարների համար), թղթակցում է «Ազատ Օր» օրաթերթին (Հունաստան)՝ հեղինակային հոդվածներ, հարցազրույցներ, մշակութային, տեղեկատվական լուրեր։ «Համազգային» Հայ Կրթական եւ Մշակութային Միության երկար տարիների վարչական անդամ է։

Դիտվել է 20394անգամ
Վերջին լուրեր