22 / Հունվար / 2020 : 09-41

Քանի որ մեր տարածքը հիմնականում ամայի է, մեր եղած ծառերն ու կանաչապատ տարածքները փորձելու ենք միանշանակ ավելացնել․ Գագիկ Նուշիկյան 

«Բիզնես Ելակետ» հաղորդման հյուրը «Պարկ գրուպ» ՍՊԸ-ի տնօրեն Գագիկ Նուշիկյանն է։

Կրթությունը 

13 տարի սովորել եմ Նիկոլ Աղբալյանի անվան դպրոցում, այնուհետև մեկնել եմ Թաիլանդ, ուսումս շարունակել եմ այնտեղ, հետո մեկնել եմ Անգլիա:

Մասնագիտությամբ տնտեսագետ եմ: Մասնագիտությունը որքանո՞վ է օգնում բիզնեսին: Տնտեսագետ լինելը, համենայն դեպս, ինձ օգնել է, որովհետև ձեռք եմ բերել վերլուծական հմտություններ: Ի՞նչ խնդիրների կարող է բախվել երիտասարդ բիզնեսմենը:

Բիզնեսն այնպիսի բան է, որ ընթացքում լինում են խնդիրներ, առաջանում են ինչ-որ միջադեպեր, բայց երբ մարդիկ ազնիվ են իրար հետ, խնդիրներ հեշտությամբ կարող են լինել: Ինչպե՞ս և ե՞րբ ծնվեց «Երևան պարկ» նախագծի գաղափարը:

«Երևան պարկ» նախագծի գաղափարը ծնվեց երկու տարի առաջ:  

Ո՞րն է նախագծի նպատակը: 

Ինձ համար նպատակը բաժանվում է երկու խմբի. 1.Թվերն արդեն բարձաձայնվել են 22 միլիոն ներդրում, 350 աշխատատեղ: 2.Մեր ավելի մեծ նպատակը , մի կողմ կոմերցիոնից,մեր ժողովրդի համար է:

Զբոսաշրջիկները կգան, կուրախանան, տեղ կունենան հանգստանալու, մեկ օր ավելի Երևանում անցկացնելու, բայց այս պարկը հայելի է, մեր ազգի համար է:

Որպեսզի մարդիկ լինեն ավելի երջանիկ և միասնական: Ինչո՞վ է տարբերվելու «Երևան պարկ»-ը տարածաշրջանի այլ պարկերից: Մերը լինելու է թեմատիկ պարկ: Մեր պարկը առաջնահերթ լինելու է պարկ, այսինքն՝ լինելու են բազմազան ծառեր, շատ կանաչ տարածքներ, պարող շատրվաններ: Լ

ինելու են դեկորացիաներ ,լինելու է հերոս, հերոսն ունենալու է ընկերներ, որոնք իրար հետ կապված են լինելու ինչ-որ հետաքրքիր պատմությամբ: Քանի որ մեր տարածքը հիմնականում ամայի է, մեր եղած ծառերն ու կանաչապատ տարածքները փորձելու ենք միանշանակ ավելացնել:

Ի՞նչ կտա հասարակությանը «Երևան պարկ»-ը: 

Ես Գերմանիայում անծանոթների հետ նստել էի շատ էքստրիմ կարուսել, 2 րոպե հետո ես այդ մարդկանց հետ հոգեպես մտերմացել էի: Կարծես դժվարության միջով իրար հետ անցած լինեինք: «Երևան պարկ»-ը կլինի այնպիսի վայր, որտեղ մարդիկ գալիս են և միասին ինչ-որ հետաքրքիր էմոցիաներ են ապրում: 

Ե՞րբ կսկսվեն նախագիծն իրականացնելու աշխատանքները: 

Ծրագրի մեկնարկն արդեն տրված է: Հունվարին արդեն կառավարությունը հաստատեց մեր ծրագիրը:Հուսով եմ՝ այս տարի արդեն կսկսենք շինարարական աշխատանքները: 

Որտե՞ղ է գտնվելու «Երևան պարկ»-ը

Պարկն ընտրված է: Գտնվում է Մոնթե Մելքոնյանի պողոտայում: 

Որպես երիտասարդ գործարար՝ ավագ գործարարների խորհրդի կարիքը զգու՞մ եք

Միանշանակ զգում եմ: Ինձ վրա շատ դրական ազդեցություն ունեցել է իմ հայրը, ում հետ ես ամեն օր աշխատում եմ: Անձնականը և գործնականը իրար հետ չենք խառնում: Իրենց խորհուրդները միանշանակ պետք են ինձ և երիտասարդ այլ գործարարների:

Ձեր խորհուրդը սկսնակ, երիտասարդ գործարարներին: Եթե ինչ-որ մի բան անում եք այս տարիքում, հիմա, պետք է սիրենք մեր գործը: Ես սիրում եմ, որ մարդ ինքն իր գործից հասկանում է, և երբ ամեն մարդ կենտրոնացած է իր գործի վրա: 

Author's cover photo
Ամսաթիվ 22 / Հունվար / 2020 : 09-41
Հրապարակման հեղինակ՝ Սուսաննա Գևորգյան

Լրագրող, հաղորդավարուհի։ 2017 թ-ից աշխատում է Ելակետ լրատվական գործակալությունում /Yelaket.am/ որպես լրագրող։ 2018 թվականից վարում է Yelaket TV-ին պատկանող մի շարք հաղորդաշարեր։ 2019 թվականից Yelaket.am լրատվական կայքի գլխավոր խմբագրի օգնականն է։ 2020 թվականից «Media association»-ի տնօրենի օգնականն է։

Դիտվել է 22539անգամ
Վերջին լուրեր