05 / Փետրվար / 2020 : 16-54

Ինչպես ֆուտբիլիստի կարիերան ընտրած Րաֆֆին դարձավ քիրոպրակտիկ  

Yelaket.am\Ելակետ լրատվական-ը և «Medifield» ամսագիրը  համատեղ  մեկնարկել են ԱՄՆ-ում բնակվող հայ հաջողակ անձանց և նրանց գործունեության մասին հարցազրույների շարք:

Րաֆֆի Գյուրեղյան, քիրոպրակտիկ: 

Ֆուտբիլիստի կարիերան ընտրած Րաֆֆիի կյանքն ու ընտրած մասնագիտությունը կտրուկ փոխվում է ավտովթարից հետո:  

Ծանր վնասվածքներ ստանալուց հետո նրան ոտքի կանգնել հաջողվում է միայն քիրոպրակտիկայի շնորհիվ: 

 Լավ բժշկի օրինակն էլ հետագայում ստիպում է պրն. Գյուրեղյանին դառնալ նույնքան լավը ու բուժել իր նման խնդիր ունեցող մարդկանց:  

Այժմ պրն. Գյուրեղյանը գործունեություն է ծավալում ոչ միայն որպես քիրոպրակտիկ, այլ նաև հիմնադրել և ղեկավարում է Գյուրեղյան բժշկական կենտրոնը: 

Բժիշկը շեշտում է, որ  իրենց աշխատանքի լավագույն պատասխանը հիվանդի շնորհակալությունն է:  

Դիտվել է 5769անգամ
Վերջին լուրեր