10 / Մայիս / 2021 : 17-59

ՈւՂԻՂ. «Եկել ենք՝ մեր դավաճան Նիկոլին տանենք». իջևանցին էշով ԱԺ-ի մոտ է

Իջևանի բնակիչը իջևանցիների խնդրանքով էշը վերցրած եկել է Ազգային ժողովի դարպասների մոտ և սպասում է Նիկոլ Փաշինյանին: Ըստ նրա՝
Իջևանում հին ավանդույթ կա՝ դավաճանին հեռացնում են էշի վրա թարս նստեցրած: Հաշվի առնելով, որ Փաշինյանը դավաճանել է հայ ժողովրդին և հայոց պետականությանը, դավադրաբար հանձնել է Արցախը, իջևանցին էշը վերցրած եկել է Ազգային ժողովի դարպասների մոտ՝ իրականացնելու համար պապերից ժառանգած ավանդույթը: Այժմ նա սպասում է Փաշինյանի հրաժարականին, որպեսզի նրան էշի վրա թարս նստեցրած տանի Իջևան: Yerkir.am-ի նկարահանող խումբը տեղում հետևում է իրադարձությունների զարգացմանը։


Դիտվել է 62391անգամ
Վերջին լուրեր