Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
10 / Մայիս / 2021 : 19-48

Մեծ պարտքերի պատճառով վաճառում են Վյաչեսլավ Զայցեւի նորաձեւության տունը

83-ամյա Վյաչեսլավ Զայցեւի նորաձեւության տունն աճուրդի են հանում մեծ պարտքերի պատճառով։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ ձեռնարկատիրոջ պարտքը հասել է 40 միլիոն ռուբլու։ Զայցեւն այլեւս չի կարողանում զբաղվել իր գործով, քանի որ ծանր հիվանդ է։ Արդյունքում արդեն մոտակա օրերին նորձեւության տունը կարող է այլ սեփականատեր ունենալ։

«Սեբեսեդնիկ»-իտեղեկություններով՝ այն պատրաստ է գնել դիզայներ Անիկա Կերիմովան, որը հայտնի է ռուսական շոու-բիզնեսում։ Կերիմովան ընդգծում է, որ իրեն համարում է Զայցեւի աշակերտն ու պատրաստ է շարունակել նրա գործը։

Զայցեւն այժմ, իսկապես, լավագույն վիճակում չէ։ Հայտնի կուտուրիեի շուրջը մի քանի մարդիկ կան, որոնք հավակնում են նրա ունեցվածքին։ Այդ պատճառով լուրեր են սկսել ատարածվել այն մասին, որ նորաձեւության տունը կարող է առհասարակ դադարել գոյություն ունենալ։
Դիտվել է 15018անգամ
Վերջին լուրեր