11 / Մայիս / 2021 : 13-02
Էշը շատ ավելի բնական էր նայվում Բաղրամյանում, քան ԱԺ շենքում գտնվողներից շատերը. Ոտնահարվեց էշի արժանապատվության իրավունքը
«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Մարինե Սուքիասյանը հոդված է գրել, որում անդրադառնում է երեկվա միջադեպի, երբ քաղաքացին էշի հետ բողոքի ակցիա էր անում Ազգային ժողովի դիմաց։
Նա, մասնավորապես, գրել է.
«Իջեւանցին էշով եկել էր ԱԺ՝ Փաշինյանին տանելու։ Իշխանությունը, սակայն, ո՛չ իջեւանցուն հասկացավ, ոչ՝ էշին։ Քաղաքացուն բերման ենթարկեցին, իսկ էշը մնաց մենակ՝ Բաղրամյան պողոտայում։ Կարող ենք արձանագրել, որ տիրոջից բացի՝ խախտվեցին նաեւ էշի իրավունքները։
Էշի նկատմամբ խախտվեց սահմանադրությամբ ամրագրված՝ հավասարության եւ խտրականության արգելքի նորմը։ ԱԺ-ը դարպասներից այն կողմ գտնվողներից շատերի հետ նա ունի հավասար իրավունքներ, եւ նրան դարպասներից այս կողմ թողնելը ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ խտրական մոտեցում։
Ոտնահարվեց էշի արժանապատվության իրավունքը։ ԱԺ դարպասներից այն կողմ գտնվողներից շատերը վերջին վեց ամսվա ընթացքում իրենց պահել են նվազ արժանապատիվ, քան էշն էր։ Նա, ի տարբերություն շատերի, արժանապատվորեն եւ բարեխղճորեն է կատարում իր վրա դրվածպարտականությունները։
Խախտվեց էշի՝ ազատ տեղաշարժվելու իրավունքը։ Ինչպես օրինական հիմքերով գտվող յուրաքանչյուր ոք, այնպես էլ էշն ունի ազատ տեղաշարժվելու իրավունք, ինչը, սակայն, ապօրինաբար սահմանափակվեց ոստիկանների կողմից։
Խախտվեց էշի՝ ազատ գործելու իրավունքը։ Նա ազատ Էր՝ անելու այն ամենը, ինչը չի խախտում այլոց իրավունքները։ Իսկ էշի կողմից, ըստ էության, որեւէ իրավունք չի խախտվել։
Սահմանափակվեց էշի՝ կարծիքի արտահայտման իրավունքը։ Այս իրավունքը ներառում է նրա՝ կարծիք ունենալու եւ տարածելու ազատությունը։ Նիկոլին տանելու անհրաժեշտության շուրջ նրա կարծիքինդժվար թե շատերը դեմ լինեին։
Խախտվել է նրա՝ հավաքների ազատության իրավունքը։ Նա իրավունք ունի խաղաղ, առանց զենքի, ազատորեն մասնակցելու հավաքների,բողոքի ակցիաների։
Իրականում Էշը շատ ավելի բնական էր նայվում Բաղրամյան պողոտայում, քան այդ շենքում գտնվողներից շատերը։ Էշը զրահաբաճկոնով չէր, շրջապատված չէր հազարավոր ոստիկաններով ու դիպուկահարներով, սուտ չէր խոսում, ամեն րոպե չէր հակասում ինքն իրեն։
Էշի աչքերում անթաքույց կարդացվում էր հարցը՝ վստա՞հ եք, թե ով է էշը՝ առաջին անգամ քաղաք եկած խեղճ ավանա՞կը, թե՞ նույն պահին հանգիստ խղճի մասին հայտարարություն անողը, ավանա՞կը, թե՞ տներից զրահաբաճկոններ վերցնելու ու պատերազմ գնալու կոչի հեղինակը, ավանա՞կը, թե՞ «Թուրքիան այս պատերազմին չի միջամտի» գաղափարի հեղինակը, ավանա՞կը, թե՞ Շուշին թուրքական քաղաք համարողը, ավանա՞կը, թե՞ տնական արաղով բուժողը, ավանա՞կը, թե՞...
Չի բացառվում, որ իրական էշը մենք ենք, որ այս ամենը հանդուրժում ենք»։
Դիտվել է
22245անգամ
Դիտեք նաև
01 / Ապրիլ / 2020
ՀՀ-ում կարող է վարակվել մարդկանց մինչեւ 4.7 %-ը
Մեդիամաքս: Օքսֆորդի համալսարանի Մարդկության ապագայի ինստիտուտի (Future of Humanity Institute) գիտնականները մոդելավորման հարթակ են գործարկել: Համադրելով տարբեր աղբյուրներից ստացվող տեղեկատվությունը,...
01 / Ապրիլ / 2020
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի բուժանձնակազմից աշխատանքային գործուղման են գնացել Նորք ինֆեկցիոն
Հաշվի առնելով նոր կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը` մասնագիտական փոխօգնության շրջանակներում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնը մարտ ամսից Նորք ինֆեկցիոն հիվանդանոց է գործուղել...
01 / Ապրիլ / 2020
Չգիտեմ, թե ումից եմ վարակվել . բացառիկ հարցազրույց կորոնավիրուսով վարակված պացիենտի հետ
Չգիտեմ, թե ումից եմ վարակվել . բացառիկ հարցազրույց կորոնավիրուսով վարակված պացիենտի հետ
Առավել մանրամասն՝ տեսանյութում
01 / Ապրիլ / 2020
Լևոն Արոնյանի կնոջ՝ Արիաննե Կաոլինիի հոգեհանգստյան արարողությունը՝ ուղիղ
Լևոն Արոնյանի կնոջ՝ Արիաննե Կաոլինիի հոգեհանգստյան արարողությունը՝ ուղիղ
Ուղիղ հեռարձակումը՝ 24News.am-ի
01 / Ապրիլ / 2020
ՀՀ-ից եկած Արցախի երկու քաղաքացիներ մեկուսացվել են
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ առայսօր հանրապետությունում կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեպք չի գրանցվել: Այս մասին հաղորդում է Արցախ/ Տեղեկատվական...
01 / Ապրիլ / 2020
Լևոն Արոնյանի կնոջ՝ Արիանա Կաոլինիի հոգեհանգստի արարողությունը ներկա էր Սերժ Սարգսյանը (ֆոտո)
Լևոն Արոնյանի կնոջ՝ Արիանա Կաոլինիի հոգեհանգստի արարողությունը ներկա է եղել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Նա եկել էր կնոջ՝ Ռիտա Սագսյանի հետ: Սերժ Սարգսյանին ուղեկցում էր ՍԴ նախագահ Հրայր...
01 / Ապրիլ / 2020
Բաց թողնված դասերը կլրացվեն հունիս-հուլիս ամիսներին․ ապրիլմեկյան այս կատակը կարող է քրեական...
Համացանցում հայտնվել է մի տեղեկանք, ըստ որի՝ ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր՝ ապրիլի 1-ին ստորագրել է մի որոշում՝ ըստ որի՝ հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման կանխարգելման...
01 / Ապրիլ / 2020
Կորոնավիրուսով վարակված քաղաքացի է մահացել
Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք: Այս մասին ֆեյսուքյան իր էջում գրել է Առողջապահության նախարարի մամուլի խոսնակը։
Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում...