Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
11 / Մայիս / 2021 : 18-49

Հայկական կողմը ականապատ դաշտերի քարտեզը կհանձնի Բաքվին․ Լավրով

Ադրբեջանը շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման մեջ, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը:

«Այժմ, երբ Ադրբեջանը կատարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը և ազատագրել է իր հողերը, վերականգնել է վերահսկողությունը պետական ​​սահմանի վրա, մենք արդեն կարող ենք խոսել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հնարավորության մասին: Ադրբեջանը շահագրգռված է դրանով»,-երեքշաբթի ասել է Բայրամովը Ռուսաստանի իր գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում:

Ասուլիսի ժամանակ Լավրովը հայտարարել է, որ հայկական կողմը պատրաստ է ականապատ դաշտերի քարտեզը հանձնել Բաքվին:

Միաժամանակ, ՌԴ նախարարը շեշտել է, որ այս հարցը և հայ ռազմագերիների վերադարձի հարցը պետք է լուծվեն առանց նախապայմանների:
Դիտվել է 31642անգամ
Վերջին լուրեր