12 / Մայիս / 2021 : 12-44

Գորիսում այս պահին լարված իրավիճակ է. ադրբեջանցիները փորձել են առաջ գալ, տեղացիները դիմադրել են

Գորիսում այս պահին լարված իրավիճակ է։ Այս մասին գրում է Hraparak.am-ը:
Գորիսի մեր աղբյուրները հայտնեցին, որ գիշերը լարված է անցել Սյունիքում, ադրբեջանցիները փորձել են նորից առաջ գալ ու բարելավել իրենց դիրքերը Հայաստանի սահամանի հաշվին, ինչին դիմադրել են տեղացիները։

Թշնամուն, սակայն, հաջողվել է Ջերմուկի հատվածում, նաև Տեղ համայնքի Խնածախ գյուղի մոտ մի փոքր առաջ գալ։ Մեզ պատմեցին, որ զինված ուժերը գրեթե ոչինչ չեն անում այնտեղ, կարելի է ասել՝ անտերություն է, ու էլի ամեն ինչ տեղի բնակիչների ու համայնքապետերի ուսերին է մնացել։

Այս պահին Սյունիքում պատրաստ սպասում են, որ հենց կապ տան՝ բարձրանան դիրքեր։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում
Դիտվել է 97674անգամ
Վերջին լուրեր