12 / Մայիս / 2021 : 13-18

«Թուրքը Սեւ լճի տարածքում առաջ է եկել եւ փորձ է կատարում տեղակայվելու». Գորիսի փոխքաղաքապետ

Հակառակորդը Սեւ լճի տարածքում առաջ է եկել եւ փորձ է կատարում տեղակայվելու։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը։

«Ինչպես եւ կանխատեսում էինք մեր` Հայերիս թշնամին` թուրքը Սեւ լճի տարածքում առաջ է եկել եւ փորձ է կատարում տեղակայվելու, ի դեպ ասեմ Սեւ լճի մեծ մասը մեզ է պատկանում նույնիսկ ալիեւանիկոլական քարտեզներով.

Սեւ լճի տարածքում գտնվող արհեստական ջրամբարից է իրականացվում համայնքի ոռոգման ջրի ջրամատակարարումը, ի դեպ ջրամբարի պլատինան հենց նույն քարտեզներով անցել է թուրքին:

Փոխարեն ԱԺ ամբիոնից ամպագոռգոռ եւ սուտ հայտարարություններ տարածելուն լավ կլիներ ամիսներ շարունակ մեր կողմից բարձրացվող խնդիրներին ականջ դնեիք, ամոթի զգացում ունեցեք...»,- գրել է նա։
Դիտվել է 15253անգամ
Վերջին լուրեր