12 / Մայիս / 2021 : 14-12
Ադրբեջանցիները ֆուլ մարտական 200 զինծառայողով կտրել են ճանապարհը Սեւ լճերից դեպի Գորիս. Վահե Հակոբյան
Իմ ստացած տեղեկություններով, Իշխանասարի հետեւի հատվածը, որը կոչվում է «Սեւ լիճ», հիմա ադրբեջանցիները առաջ են եկել եւ համաձայն իրենց GPS-ի, ինչպես արեցին Շուռնոխում, Որոտանում, պնդում են, որ դա իրենց տարածքն է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Սյունիքի նախկին մարզպետ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության ղեկավար Վահե Հակոբյանը:
«Քանի որ էս կողմից դիմադրության ընդհանրապես չեն հանդիպում, գիշերը 200-ից ավելի զինծառայողով Քելբաջարի կողմից ֆուլ մարտական հագեցվածությամբ բարձրացել են վերեւ, կտրել են ճանապարհը Սեւ լճերից դեպի Գորիս, ու իմ ստացած տեղեկություններով նաեւ շրջապատել են մեր այնտեղի հենակետը:
Առավոտյան լույսը բացվել է, տեսել են, որ չորս կողմից ադրբեջանցիներ են: Անգամ անցել են եւս 3 կմ իրենց իսկ նշած GPS-ի կետից դեպի Հայաստան: Հիմա ռուսներն արդեն հասել են, բանակցում են, որքան գիտեմ: Կրակոցների, մարտերի մասին ինֆորմացիան չի ստանում ապացույց, ըստ երեւույթին չի եղել, բայց դա հստակ չէ: Այս վիճակն է հիմա»,-ասաց նա:
Հարցին, թե արդյոք հայկական հենակետը դեռ շրջափակման մեջ է, նախկին մարզպետը պատասխանեց.«Հիմա չեմ կարող ասել, որովհետեւ ռուսներն արդեն այնտեղ են եւ վարում են բանակցություններ: Այնտեղ արդեն գնում են վարչական ղեկավարները: Մի քիչ ուշ մենք ավելի հստակ կասենք»:
Վահե Հակոբյանը հավելեց, որ ադրբեջանցիներն անընդհատ այդպես առաջ են գալու. «Այսքան ժամանակ, որ մենք ասում ենք, որ Սյունիքը վտանգված է, մենք հենց այս տեսակի երեւույթների մասին ենք նաեւ ասում: Եթե ամենաթողությունը շարունակվի, իրենք գալու են, վենցնեն ու կտրեն Խաչիկ գյուղից: Մենակ Սյունիքը չէ, Վայոց Ձորն էլ է ընկնելու իրենց ախորժակի մեջ»:
Նախկին մարզպետը նկատեց, որ Սեւ լճի 30 տոկոսն արդեն իրենց ձեռին էր, հիմա ամբողջությամբ են վերցրել, գումարած 3 կմ էլ էս կողմ են եկել: Նրա խոսքով, համայնքի ոռոգման մատակարարման մեծ մասը հենց այդ տարածքից էր. «Եթե վերցրել են, իհարկե, խնդիրներ են լինելու: Գյուղատնտեսությունն ընդհանրապես կվերանա: Արոտավայրերի 80 տոկոսից ավելին չկա, ժողովուրդը չգիտի, թե անասուններին ինչ անի, հիմա էլ եթե ոռոգման ջուր չլինի, ով այգի ունի, դա էլ է վերանալու:
Բացի ոռոգումից, այնտեղ նաեւ խմելու ջուրն է Գորիսի: Իրենք արդեն լիճն ամբողջությամբ վերցրել են: Հիմա եթե այդպես մնա, Գորիսը մնում է առանց խմելու ջրի եւ դա աղետալի վիճակ կարող է ստեղծվել»,-ասաց Վահե Հակոբյանը:
Դիտվել է
35005անգամ
Դիտեք նաև
30 / Օգոստոս / 2021
Սյունիքի միջանցքի հիմնական նշանակությունը. քաղաքագետ
ԱՄՆ թուլացման ֆոնին Թուրքիան ձգտում է դառնալ նոր բազմաբևեռ աշխարհի գլխավոր խաղացողներից մեկն, իսկ հիմնական խաղը ընթանալու է Մեծ Միջին Ասիայում ու Մեծ Մերձավոր Արևելքում: Սա միաժաման և լիդերության...
22 / Մարտ / 2021
Ո՞վ ասաց, որ Սյունիքում ադրբեջանական ներկայիս տեղակայումներն իրենց պետական սահմանների վրա են․...
ՀՀ Սյունիքի մարզի շուրջ պետք է ստեղծվի անվտանգության գոտի՝ ՀՀ քաղաքացիների ու առաջին հերթին՝ սահմանային բնակիչների իրավունքները երաշխավորելու նպատակով: Ֆեյսբուքյան իր էջում նշել է Մարդու...
23 / Մարտ / 2021
ՃՏՊ-ից՝ Ադրբեջանի բանտ (տեսանյութ)
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆՀարգելի վարորդներ Սյունիքի մարզում Ադրբեջանին անցած տարածքներում ավտովթարի դեպքում ենթադրյալ հանցագործությունը կքննվի նաև Ադրբեջանում, բայց թե ո՞ր դեպքերում, չի հստակեցնում քննչական...
25 / Մարտ / 2021
Արման Թաթոյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Monde -ին՝ խոսելով Սյունիքում ադրբեջանական...
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Monde թերթին՝ խոսելով Սյունիքում ադրբեջանական կողմից հնչող կրակոցների անթույլատրելիության մասին։ Պաշտպանը միջազգային...
26 / Մարտ / 2021
Խնձորեսկցիներն ասում են, որ ադրբեջանցիներն, իրենց GPS-ը գրկած, էլի մի քանի տասնյակ մետր առաջ են...
Խնձորեսկցիներն ասում են, որ ադրբեջանցիներն, իրենց GPS-ը գրկած, էլի մի քանի տասնյակ մետր առաջ են եկել: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա...
29 / Մարտ / 2021
Երեկ գիշեր ադրբեջանցիները քարեր են նետել զոհված զինածայողների մարմինները տեղափոխող մեքենայի վրա․...
Երեկ գիշեր ադրբեջանցիները քարեր են նետել զոհված զինածայողների մարմինները տեղափոխող մեքենայի վրա, ջարդել ապակիները։ Վարորդը պատմում է, որ Ստեփանակերտից գիշերն է դուրս եկել, դեպի Գորիս ճանապարհվել,...
30 / Մարտ / 2021
Ադրբեջանցիները գողացել են շուռնուխցի Գավրուշի 13 մայր կովերն ու քշել դեպի Ադրբեջան
ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Բա Սյունիքում իմքայլական գելխեղդ չկա՞
Շուռնուխցի Գավրուշ Հակոբյանի անասնագոմը գտնվում է Շուռնուխից Կապան ճանապարհի 500 մետրի...
31 / Մարտ / 2021
Սյունիքի Արավուս գյուղում ադրբեջանցիներն ասել էին՝ եթե չեք լքում գյուղը, դրոն կուղարկենք գյուղը...
Սյունիքի մարզի Արավուս գյուղում ադրբեջանցիներն ասել էին՝ եթե մինչև այս ժամը չլքեք գյուղը, հենց հիմա դրոն ենք ուղարկում՝ գա, գյուղը ոչնչացնի։ Սա նշանակում է, որ, ի սկզբանե նրանց ներկայությունն...