Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
12 / Մայիս / 2021 : 14-54

Քաղաքացիներն ահազանգում են՝ զորահավաք է իրականացվում. ՊՆ-ի պարզաբանումը

«Փաստինֆո»-ն մարզերի բնակիչներից ահազանգեր է ստացել, որ զորահավաք է իրականացվում։ Մասնավորապես՝ Արագածոտնի մարզի բնակիչները տեղեկացրել են, որ հավաքի են կանչում պահեստազորայիններին։

Տեղեկությունը ճշտելու և զորահավաքի նպատակը պարզելու համար «Փաստինֆո»-ն կապ է հաստատել Պաշտպանության նախարարության հետ, որտեղից հայտնեցին, որ այս պահին որևէ նպատակով զորահավաք չի իրականացվում։ Քաղաքացիների մոտ անհանգստության պատճառ միայն կարող է լինել այն, որ զինկոմիսարիատներից իրենց հետ կարող են կապ հաստատել և տվյալներ թարմացնել, ինչպես եղել է նախկինում։

«Ոչ ոքի չեն կանչում, ոչ մի տեղ չեն տանում։ Նման բան չկա, պարզապես զինկոմիսարիատները փաստաթղթերի ճշգրտման համար կարող են զանգահարել ճշտումներ անել, բայց դա ընթացիկ աշխատանք է, որը միշտ է արվել։ Որևէ վարժական հավաք չկա, որևէ մեկին այս պահին ոչ մի տեղ չեն կանչում, որևէ խնդիր չկա։ Պահեստազորի մարդկանց միշտ տարբեր փուլերում զանգահարել են՝ ճշգրտել են վերջինս Հայաստանում է, թե ոչ և այլն, այլ որևէ բան չկա»,- հայտնեցին ՊՆ-ից։
Դիտվել է 349910անգամ
Վերջին լուրեր