Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
12 / Մայիս / 2021 : 18-07

Արա Այվազյանըը Սերգեյ Լավրովին տեղեկացրել է Հայաստանի պետական սահմանին տեղի ունեցած վերջին միջադեպի մասին

ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հեռախոսազրույցը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ
Մայիսի 12-ին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:

Նախարարի պաշտոնակատար Այվազյանն իր գործընկերոջը տեղեկացրեց Հայաստանի պետական սահմանին տեղի ունեցած վերջին միջադեպի մասին և նշեց ադրբեջանական կողմից նման սադրանքների հրահրման անթույլատրելիությունը:

Երկուստեք կարևորվեց տարածաշրջանային անվտանգության և կայունության շուրջ ձեռքբերված պայմանավորվածությունների լիարժեք կատարումը և իրադրության սրումը կանխարգելող քայլերի համադրումը:

ՀՀ ԱԳՆ

Դիտվել է 12234անգամ
Վերջին լուրեր