22 / Ապրիլ / 2020 : 00-52

Գիտության և բարոյական ուժին անծանոթ թուրք զինվորը վճռական է միայն կռվի առաջին վայրկյաններին

Մի երիտասարդ երեսփոխան խորհրդարանում խոսում էր լավ թուրքի կերպարի մասին: Նա մեկնաբանում էր այդ տեսակի կերպարը` լավ ու վատի բաժանելով: Անկեղծ ասած` զարմանալի չէր, որ նման բան ասում է հենց իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչը: Տարիներ առաջ մեկն էլ կար` «խոնարհվում էր թուրք ազգի առաջ»: Բայց կարծում եմ` գոյություն ունի էթիկայի նվազագույն սահման, որից ելնելով, չի կարելի Եռաբլուրի հայացքի ներքո նման լավ թուրքեր փնտրել: Ավելին` մեր ամբողջ պատմությունը վերահաստատում է այն միտքը, որ լավագույն թուրքը մեռած թուրքն է, իսկ այն թուրքերը, որոնք լավն են, բայց կենդանի, թերի են, որովհետև թուրք են:

Երիտասարդ խորհրդականին խորհուրդ եմ տալիս գնալ Եռաբլուր և փորձել հասկանալ` թուրքերը լա՞վն են, թե՞ վատը, վստահ եմ, արժանապատվության ամենաչնչին զգացումն անգամ պատասխանը բացասական կդարձնի: Իսկ մինչ գնալը, ճանապարհին, խորհուրդ կտամ կարդալ Գարեգին Նժդեհի հետևյալ մտքերը` քաղված «Հիշիր պատերազմը» գրքից. «Ցեղերից ամենավայրագը եղել և շարունակում է մնալ թուրքը։ Իսկ վայրագությունը նշան է վախկոտության - ասում է հոգեբանությունը։ Ավելի վախկոտ է հավաքական թուրքը՝ ամբոխը, զորամասը։ Երկու դար է, ինչ այդ ցեղը կառչած է մնում պաշտպանողական պատերազմին և ճակատամարտին, քանզի կրոնական զգացումը այլևս նրա հոգեկան կյանքին չի հաղորդում նախկին սաստկությունն ու թափը, որին ընդունակ էր մինչև 17-րդ դարը։

Թուրքերի քաջության առասպելը ծնունդն է իրենց բարբարոսության և ոչ թե իրենց մարտական առաքինությունների։ Նրանց անվան ու զենքի սարսափը Արևելքում եղել է ոչ այլ ինչ, եթե ոչ խաղաղ ու անզեն ժողովուրդների կոտորածն ու կողոպուտը։ Դա եղել է թուրքի խաբուսիկ քաջության միակ աղբյուրը։ Դեռ ամեն ինչ չէ կույր կրոնամոլությունը։ Գիտության և բարոյական ուժին անծանոթ թուրք զինվորը վճռական է միայն կռվի առաջին վայրկյաններին։ Եվ վա֊յ իրեն, եթե իր առաջին հանդիպումը թշնամու հետ անցավ անհաջող՝ նա դառնում է ընկած ձի՝ անընդունակ աքացելու։ Սա է իրական թուրք զինվորը»:

Հեղինակ՝ Գևորգ Գյուլումյան

Դիտվել է 12978անգամ
Վերջին լուրեր