12 / Մայիս / 2021 : 18-14

ԱԺ-ին հիմիկվանից հորդորում եմ, որ շտապ ընդունեն օրենք, որով կքրեականացվի նմանատիպ ինֆորմացիաների հրապարակումը․ փորձագետ

Բոլոր նրանք, ովքեր մեր զորամասերի տեղակայման վայրերի անունները կհրապարակեն, ովքեր մեր երկրի մայրուղիներով շարժվող որևէ ռազմական մեքենայի ֆոտո, կամ վիդիո կհրապարակեն, կդիտարկվեն իմ անձնական թշնամին։
Իսկ նոր ձևավորվող ԱԺ-ին հիմիկվանից հորդորում եմ, որ շտապ ընդունեն օրենք, որով կքրեականացվի նմանատիպ ինֆորմացիաների հրապարակումը։
Պետք է կարգավորվի նաև երդմակալության վայրի խնդիրը։ Զինվորների երդմակալությունը պետք է անցկացնել իրենց զորամասերից դուրս, ավելին, տեղակայման վայրերից ավելի հեռու , գոնե 20 կմ հեռավորության վրա։ Ոչ մի տեսակի ֆոտո և տեսանյութ թեկուզ անձնական արխիվներում չպետք է լինեն զորամասերից․․․ Մի խոսքով, հատուկ օրենք պետք է մշակվի, թե չէ հույսներս չենք կարող դնել քթի ծակ ունենալու վրա․․․
Կարեն Հովհաննիսյան
Դիտվել է 28116անգամ
Վերջին լուրեր