12 / Մայիս / 2021 : 19-55

5-րդ զորամիավորումը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի. ՀՀ ՊՆ

5-րդ զորամիավորումում հայտարարվել է ուսումնական տագնապ

Մայիսի 12-ին 5-րդ զորամիավորումը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի. ծավալվել են կառավարման կետեր, բացազատվել կապի շարժական հանգույցներ, ռազմական տեխնիկան բերվել է մարտական վիճակի:
Զորամիավորման վարչակազմը և ենթակա ստորաբաժանումների անձնակազմը հանդերձավորվել է, ստացել զենք-զինամթերք և մեկնել նախորոշված շրջաններ։
Զորամիավորման հրամանատար, գնդապետ Ս․ Գրիգորյանը ստուգել է զինծառայողների մարտական պատրաստականության աստիճանն ու ֆունկցիոնալ պարտականությունների իմացությունը։
ՀՀ ՊՆ
Դիտվել է 44169անգամ
Վերջին լուրեր