12 / Մայիս / 2021 : 20-36
Սահմանը հատած ադրբեջանցի զինվորին բռնել են, առաջարկել հետ վերադարձնել․ Կութի գյուղապետ
Մոտ մեկ շաբաթ առաջ ադրբեջանցի մի զինվորական անցել էր մեր սահմանը։ Հայկական կողմը, հետ հանձնելու պատրաստակամությամբ, տեղեկացրել էր ադրբեջականան զորքի համանատարին, նա էլ հրաժարվել էր զինվորին հետ ընդունել․ այս մասին Yerkir.am-ին պատմեց Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի գյուղապետ Սիմա Չիտչյանը։
«Մեզ չեն ասում, թե ինչ է կատարվում, պաշտոնապես ոչ ոք ոչինչ չի ասում, ամեն ինչ իմանում ենք գյուղի բնակիչներից։ Գյուղացիներն են պատմել, թե ինչպես են մերոնք բռնել ադրբեջանցուն, նրանց կամանդիրին տեղեկացրել, որ զինվոր է անցել հայկական սահմանը, նրանք էլ հրաժարվել են հետ ընդունել, ասելով՝ մեզ այդպիսի զինվոր պետք չէ»,- պատմեց գյուղապետը։
Հաշվի առնելով Սյունիքի դեպքերը՝ Չիտչյանը շեշտեց․ «Գեղարքունիքի մարզն ամենասահմանամերձն է։ Կութի դիրքերը նկատելի են բնակավայրից։ Մեր հույսը մեր զինվորներն են։ Վախը, ահը մտել է ժողովրդի մեջ։ Միայն պոստ պահելով չի, աջից, ձախից կարող է դիվերսիա լինել։ Շատ վտանգավոր է»։
Հիշեցնենք, որ բոլորովին վերջերս հայտարարվեց, որ ադրբեջանական գերության մեջ հայտնված 19 հայ քաղաքացիական անձինք եւ զինծառայողներ են խոշտանգվել ու սպանվել։ Այս պահին Ադրբեջանում հարյուրավոր հայ ռազմագերիներ են պահվում անհասկանալի պայմաններում, իսկ Հայաստանի իշխանությունները լուռ ու խոնարհ, իրենց ջայլամային քաղաքականությամբ թշնամու շահն են սպասարկում։
Դիտվել է
278868անգամ
Դիտեք նաև
30 / Օգոստոս / 2021
Սյունիքի միջանցքի հիմնական նշանակությունը. քաղաքագետ
ԱՄՆ թուլացման ֆոնին Թուրքիան ձգտում է դառնալ նոր բազմաբևեռ աշխարհի գլխավոր խաղացողներից մեկն, իսկ հիմնական խաղը ընթանալու է Մեծ Միջին Ասիայում ու Մեծ Մերձավոր Արևելքում: Սա միաժաման և լիդերության...
22 / Մարտ / 2021
Ո՞վ ասաց, որ Սյունիքում ադրբեջանական ներկայիս տեղակայումներն իրենց պետական սահմանների վրա են․...
ՀՀ Սյունիքի մարզի շուրջ պետք է ստեղծվի անվտանգության գոտի՝ ՀՀ քաղաքացիների ու առաջին հերթին՝ սահմանային բնակիչների իրավունքները երաշխավորելու նպատակով: Ֆեյսբուքյան իր էջում նշել է Մարդու...
23 / Մարտ / 2021
ՃՏՊ-ից՝ Ադրբեջանի բանտ (տեսանյութ)
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆՀարգելի վարորդներ Սյունիքի մարզում Ադրբեջանին անցած տարածքներում ավտովթարի դեպքում ենթադրյալ հանցագործությունը կքննվի նաև Ադրբեջանում, բայց թե ո՞ր դեպքերում, չի հստակեցնում քննչական...
25 / Մարտ / 2021
Արման Թաթոյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Monde -ին՝ խոսելով Սյունիքում ադրբեջանական...
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Monde թերթին՝ խոսելով Սյունիքում ադրբեջանական կողմից հնչող կրակոցների անթույլատրելիության մասին։ Պաշտպանը միջազգային...
26 / Մարտ / 2021
Խնձորեսկցիներն ասում են, որ ադրբեջանցիներն, իրենց GPS-ը գրկած, էլի մի քանի տասնյակ մետր առաջ են...
Խնձորեսկցիներն ասում են, որ ադրբեջանցիներն, իրենց GPS-ը գրկած, էլի մի քանի տասնյակ մետր առաջ են եկել: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա...
29 / Մարտ / 2021
Երեկ գիշեր ադրբեջանցիները քարեր են նետել զոհված զինածայողների մարմինները տեղափոխող մեքենայի վրա․...
Երեկ գիշեր ադրբեջանցիները քարեր են նետել զոհված զինածայողների մարմինները տեղափոխող մեքենայի վրա, ջարդել ապակիները։ Վարորդը պատմում է, որ Ստեփանակերտից գիշերն է դուրս եկել, դեպի Գորիս ճանապարհվել,...
30 / Մարտ / 2021
Ադրբեջանցիները գողացել են շուռնուխցի Գավրուշի 13 մայր կովերն ու քշել դեպի Ադրբեջան
ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Բա Սյունիքում իմքայլական գելխեղդ չկա՞
Շուռնուխցի Գավրուշ Հակոբյանի անասնագոմը գտնվում է Շուռնուխից Կապան ճանապարհի 500 մետրի...
31 / Մարտ / 2021
Սյունիքի Արավուս գյուղում ադրբեջանցիներն ասել էին՝ եթե չեք լքում գյուղը, դրոն կուղարկենք գյուղը...
Սյունիքի մարզի Արավուս գյուղում ադրբեջանցիներն ասել էին՝ եթե մինչև այս ժամը չլքեք գյուղը, հենց հիմա դրոն ենք ուղարկում՝ գա, գյուղը ոչնչացնի։ Սա նշանակում է, որ, ի սկզբանե նրանց ներկայությունն...