13 / Մայիս / 2021 : 09-24

Ադրբեջանցիների կողմից ջուրը թունավորելու լուրերի մասին․ «Վեոլիա ջուր»-ի հայտարարությունը

Ուշադրություն

Վեոլիա ջուր ՓԲԸ-ն պարզաբանում է

Ի պատասխան Սիսիանում աղիքային վարակի դեպքերը մատակարարվող խմելու ջրի որակով պայմանավորող որոշ լրատվամիջոցների հրապարակումների՝ Վեոլիա ջուր ՓԲԸ-ն հարկ է համարում հայտնել հետևյալը:
Ստացված ահազանգի հետքերով, մայիսի 11-ին քաղաքի տարբեր վայրերից իրականացվել է ջրի արտապլանային նմուշառումներ: Ընկերության լաբորատորիայում կատարված հետազոտությունով ջրի մեջ սանիտարական նորմաներից շեղումներ և որակին ներկայացվող պահանջներին անհամապատասխանություն չի արձանագրվել:

Հանրության շրջանում թյուրըմբռնումներից և տարատեսակ լուրերի տարածումից խուսափելու համար, ընկերությունը կոչ է անում ԶԼՄ-ներին ձեռնպահ մնալ չստուգված տեղեկատվության հրապարակումից:


Առնչվող հրապարակումը՝ Այսօրվա դրությամբ` Սիսիան համայնքում արձանագրվել է աղիքային վարակներին բնորոշ ախտանշաններով 296 դեպք․ ԱՆ
Դիտվել է 80389անգամ
Վերջին լուրեր