13 / Մայիս / 2021 : 11-26
Ադրբեջանի զինված ուժերը պետք է ետ քաշվեն ելման դիրքեր, որտեղից սկսել են առաջխաղացումը, որտեղ եղել են մայիսի 10-ի դրությամբ․ Փաշինյանը Սյունիք տեղի ունեցածի մասին
Երեկ առավոտյան ադրբեջանական զինված ուժերը սադրիչ գործողություն են իրականացրել, հատել ՀՀ պետական սահմանը Սև լճի հատվածում: Ուզում եմ ասել, որ երեկվանից իրադրության փոփոխություն չկա: Դա նշանակում է, որ Սև լճի մերձակայքում կան ադրբեջանցի զինվորներ և այնտեղ են նաև մեր զինվորները՝ մեծ թվով: Կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Ուզում եմ ասել, որ իրադրությունը ռազմական էսկալացիայի չի հասել, փոխհրաձգություն, բախում չկա, որովհետև երեկվանից աշխատանք է տարվում ադրբեջանցի զինվորներին այդ տարածքից դուրս բերելու ուղղույամբ: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Տեղի ունեցածը նախապես ծրագրված սադրանք է եղել, որովհետև ադրբեջանցիներն իրենց հետ ունեն ակնհայտ կեղծված քարտեզներ, որով փորձում են հիմնավորել, թե գտնվում են Ադրբեջանի սահմանում:
Ակնհայտ է, որ այդ քարտեզները կեղծված են, դա երևում է ԽՍՀՄ ժամանակների քարտեզների հետ համեմատությամբ: Իսկ կեղծված քարտեզների առկայությունը ցույց է տալիս, որ սա կազմակերպված սադրանք է:
Փաշինյանի խոսքերով, կարևորագույն հարց է, թե ինչպես են ադրբեջանցի զինվորները կարողացել հատել սահմանն ու հասնել Սև լիճ, դա առանձին քննարկման խնդիր է, որը կդիտարկվի:
Ասում են, որ ՊՆ-ն ու ԱԱԾ-ն հերքել են տեղեկատվությունը, բայց վերջում հաստատվեց: Ես ուզում եմ ուշադրությունը հրավիրել փաստի վրա, որ ՊՆ-ն ու ԱԱԾ-ն հերքել են մարտական գործողությունների, զոհերի, վիրավորների առկայության մասին պտտվող ապատեղեկատվությունը: Իսկ մինչ իրադրության վերաբերյալ ամբողջական գնահատական տալը տեղի է ունեցել իրադրության գնահատում ու տրվել է ամբողջական տեղեկատվություն:
Մենք իրավիճակին պետք է շատ լուրջ վերաբերվենք, քանի որ գործ ունենք ճգնաժամի հետ, որը հետագա զարգացման մի քանի սցենարներ կարող է ունենալ: Մեր խնդիրն է, որ ՀՀ ինքնիշխան տարածքը պետք է մնա անձեռնմխելի:
Ադրբեջանի զինված ուժերը պետք է ետ քաշվեն ելման դիրքեր, որտեղից սկսել են առաջխաղացումը, որտեղ եղել են մայիսի 10-ի դրությամբ: Այս մասին կառավարության նիստին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանն ասել է, որ տեղում հիմա աշխատանքներ են ընթանում, կառավարության նիստից հետո ԱԺ նիստ տեղի կունենա, ավելի մանրամասն կքննարկեն իրադրությունը, տեղի ունեցած զարգացումները, կկայացվեն անհրաժեշտ որոշումներ. «Բայց կրկին ուզում եմ արձանագրել, որ մենք առնվազն ունենք մի իրավիճակ, որին պետք է շատ լուրջ վերաբերվել:
Այստեղ պետք է գործել շրջահայաց, վճռական, սկզբունքային, պետական մարմինները պետք է իրենց գործողությունները համադրեն իրադրության հանգուցալուծման համար: Մեր բոլորի ցանկությունն է, որ ինչպես եկել են, այնպես էլ վերադառնան ելման դիրքեր: Մենք պետք է այս խնդիրը լուծենք»:
Դիտվել է
33838անգամ
Դիտեք նաև
30 / Օգոստոս / 2021
Սյունիքի միջանցքի հիմնական նշանակությունը. քաղաքագետ
ԱՄՆ թուլացման ֆոնին Թուրքիան ձգտում է դառնալ նոր բազմաբևեռ աշխարհի գլխավոր խաղացողներից մեկն, իսկ հիմնական խաղը ընթանալու է Մեծ Միջին Ասիայում ու Մեծ Մերձավոր Արևելքում: Սա միաժաման և լիդերության...
22 / Մարտ / 2021
Ո՞վ ասաց, որ Սյունիքում ադրբեջանական ներկայիս տեղակայումներն իրենց պետական սահմանների վրա են․...
ՀՀ Սյունիքի մարզի շուրջ պետք է ստեղծվի անվտանգության գոտի՝ ՀՀ քաղաքացիների ու առաջին հերթին՝ սահմանային բնակիչների իրավունքները երաշխավորելու նպատակով: Ֆեյսբուքյան իր էջում նշել է Մարդու...
23 / Մարտ / 2021
ՃՏՊ-ից՝ Ադրբեջանի բանտ (տեսանյութ)
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆՀարգելի վարորդներ Սյունիքի մարզում Ադրբեջանին անցած տարածքներում ավտովթարի դեպքում ենթադրյալ հանցագործությունը կքննվի նաև Ադրբեջանում, բայց թե ո՞ր դեպքերում, չի հստակեցնում քննչական...
25 / Մարտ / 2021
Արման Թաթոյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Monde -ին՝ խոսելով Սյունիքում ադրբեջանական...
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Monde թերթին՝ խոսելով Սյունիքում ադրբեջանական կողմից հնչող կրակոցների անթույլատրելիության մասին։ Պաշտպանը միջազգային...
26 / Մարտ / 2021
Խնձորեսկցիներն ասում են, որ ադրբեջանցիներն, իրենց GPS-ը գրկած, էլի մի քանի տասնյակ մետր առաջ են...
Խնձորեսկցիներն ասում են, որ ադրբեջանցիներն, իրենց GPS-ը գրկած, էլի մի քանի տասնյակ մետր առաջ են եկել: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա...
29 / Մարտ / 2021
Երեկ գիշեր ադրբեջանցիները քարեր են նետել զոհված զինածայողների մարմինները տեղափոխող մեքենայի վրա․...
Երեկ գիշեր ադրբեջանցիները քարեր են նետել զոհված զինածայողների մարմինները տեղափոխող մեքենայի վրա, ջարդել ապակիները։ Վարորդը պատմում է, որ Ստեփանակերտից գիշերն է դուրս եկել, դեպի Գորիս ճանապարհվել,...
30 / Մարտ / 2021
Ադրբեջանցիները գողացել են շուռնուխցի Գավրուշի 13 մայր կովերն ու քշել դեպի Ադրբեջան
ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Բա Սյունիքում իմքայլական գելխեղդ չկա՞
Շուռնուխցի Գավրուշ Հակոբյանի անասնագոմը գտնվում է Շուռնուխից Կապան ճանապարհի 500 մետրի...
31 / Մարտ / 2021
Սյունիքի Արավուս գյուղում ադրբեջանցիներն ասել էին՝ եթե չեք լքում գյուղը, դրոն կուղարկենք գյուղը...
Սյունիքի մարզի Արավուս գյուղում ադրբեջանցիներն ասել էին՝ եթե մինչև այս ժամը չլքեք գյուղը, հենց հիմա դրոն ենք ուղարկում՝ գա, գյուղը ոչնչացնի։ Սա նշանակում է, որ, ի սկզբանե նրանց ներկայությունն...