13 / Մայիս / 2021 : 12-00

Գորիսի ջուրը նույնպես Սև լճից է, որ այս պահին դեռ ադրբեջանական տիրապետության տակ է․ Գորիսի փոխքաղաքապետ

«Այս պահին ադրբեջանցիները ստրատեգիական առումով շատ անառիկ դիրքեր են զբաղեցնում»,- այսօրվա ճեպազրույցում հայտարարեց Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը։

«Սև լիճը նաև լուրջ ռազմավարական հարց է լուծում։ Այն քաղցրահամ ջուր է, և ըստ մասնագետների՝ մեր Ակներ կոչվող տարածքի ջուրն այնտեղից է գալիս, Գորիսի հայտնի համով ջուրը նույնպես Սև լճից է։

«Սև լիճն այս պահի դրությամբ գտնվում է ադրբեջանական կողմի տիրապետության տակ»,- հայտարարեց Գորիսի փոխքաղաքապետը։

«Խնդիրը վերաբերում է մեզ, և մենք պատրաստ ենք իրավիճակի ցանկացած փոփոխությունների»,- նշեց նա։

«Եթե բանակցություններն անօգուտ լինենք, կհետևենք ՀՀ ՊՆ որոշումներին»,- ասաց փոխքաղաքապետը՝ հավելելով, որ վստահում են Առաջին բանակային կորպուսի հրամանատարին և հուսով են՝ ամեն ինչ ճիշտ հունով կընթանա։
Դիտվել է 7404անգամ
Վերջին լուրեր