Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
13 / Մայիս / 2021 : 14-54

Ադրբեջանցինե՞րն են թունավորել ջուրը․ հարց՝ Անահիտ Ավանեսյանին

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Անվտանգության խորհրդի նիստին: Նիստից հետո լրագրողները նրանից հետաքրքրվեցին՝ խորհրդի անդամ չլինելով, ինչո՞ւ է մասնացել: Նախարարի պաշտոնակատարը, սակայն, հարցերն անպատասխան թողեց:

Միայն մանրամասնելով Սիսիանի թունավորման դեպքերը՝ Ավանեսյանը նշեց, որ ջրից նմուշ է վերցվել և փորձաքննություն է իրականացվում: Նրա խոսքով՝ փորձաքննությունը շուտով կավարտի և մանրամասները կհայտնեն:


«Այս պահին մեզ որևէ բան դրա մասին չի հուշում: Անձրևաջրերի և կոյուղու ջրատարի անսարքության խնդիր է եղել, որն արդեն իսկ ուղղվել է»:

Նշենք, որ Առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ մայիսի 9-ից 11-ն ընկած ժամանակահատվածում աղիքային վարակիչ հիվանդությունների ախտանշաններով Սիսիանի բժշկական կենտրոն է դիմել 13 բնակիչ, որոնցից 5-ը հոսպիտալացվել է:
Բնակիչների մեծամասնությունն ունեցել է նույն գանգատները՝ փսխում, լուծ, թուլություն և ջերմաստիճանի բարձրացում մինչև 38°C:

Հիշեցնենք, որ այսօր Անվտանգության խորհրդի նիստ էր հրավիրվել՝ քննարկելու Սյունիքում ստեղծված իրավիաճակը:

Կարդացեք նաև առնչվող հրապարակումը՝ Այսօրվա դրությամբ` Սիսիան համայնքում արձանագրվել է աղիքային վարակներին բնորոշ ախտանշաններով 296 դեպք․ ԱՆ
Տեսանյութ։
Դիտվել է 40770անգամ
Վերջին լուրեր