Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
13 / Մայիս / 2021 : 18-03

ՀԱՊԿ-ն հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին

ՀԱՊԿ-ը մեկնաբանությամբ է հանդես եկել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ:

«Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում ՀՀ մշտական եւ լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիագովն այս տարվա մայիսի 13-ին ՀԱՊԿ մշտական խորհրդի նիստին տեղեկացրել է Ադրբեջանի Հանրապետության հետ Հայաստանի Հանրապետության պետական սահմանին մայիսի 12-ին տեղի ունեցած միջադեպի մասին: Ըստ հայկական կողմի՝ Ադրբեջանի զինված ուժերը խախտել են սահմանը եւ մի քանի կիլոմետրով առաջ են անցել դեպի հայկական տարածք:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հեռախոսով ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ քննարկել է ստեղծված իրավիճակը:

ՀԱՊԿ-ն ուշադրությամբ հետեւում է իրավիճակի զարգացմանը Հայաստանի Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններում: Իրավիճակի զարգացման հետ մեկտեղ անհրաժեշտության դեպքում գործողություններ կձեռնարկվեն՝ Հավաքական անվտանգության պայմանագրի եւ ՀԱՊԿ կանոնադրության դրույթների համաձայն»,- ասվում է ՀԱՊԿ մամուլի ծառայության հայտարարության մեջ:
Դիտվել է 121660անգամ
Վերջին լուրեր