Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
13 / Մայիս / 2021 : 20-23

Լավրովը Բայրամովի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մայիսի 13-ին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Ռուսաստանի ԱԳՆ-ն:


«Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման կապակցությամբ Ռուսաստանի կողմից, ինչպես եւ ավելի վաղ Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ Լավրովի հեռախոսազրույցի ընթացքում, հաստատվել է հրադադարի ռեժիմի խիստ պահպանման, ինչպես նաև Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների դրույթների անշեղ կատարման անհրաժեշտությունը:

Կարևորվել է բացառապես քաղաքական-դիվանագիտական մեթոդներով նման բոլոր միջադեպերը լուծումը: Պատրաստակամություն է հայտնվել աջակցել Հարավային Կովկասում իրադրության հետեւողական կարգավորմանը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Դիտվել է 25672անգամ
Վերջին լուրեր