14 / Մայիս / 2021 : 10-49

Սու-30ՍՄ կործանիչ է թռնում Սև լճի վրայով․ Ադրբեջանական թելեգրամյան ալիքներից մեկը տեսանյութ է հրապարակել

Ֆեյսբուքյան օգտատեր Վահագն Մխոյանը սոցիալական ցանցի իր էջում գրել է. «Ադրբեջանական թելեգրամյան ալիքներից մեկը տեսանյութ է տեղադրել, որտեղ Սու-30ՍՄ կործանիչն է թռնում Սև լճի վրա։

Դնում եմ երկու սքրինշոթ, որ պարզ լինի, որ իսկապես Սու-30-ՍՄ է ու որ պարզ լինի, թե ինչ բարձրության վրա է թռնում ինքնաթիռը։


Որևէ մեկը կարա՞ բացատրի, թե ինչի համար է կործանիչն այսպես թռնում։ Այս բարձրության վրա ու առանց ջերմային ծուղակներ արձակելու։

Նպատակը ո՞րն է, որ ադրբեջանցիները Իգլայով կամ ԴՇԿ-ով կարենան խփե՞ն։ Տենց լավ չի, ավելի լավա տարեք Բաքվում իջացրեք»։

Տեսանյութը այստեղ
Դիտվել է 138489անգամ
Վերջին լուրեր