14 / Մայիս / 2021 : 13-41

Հնարավոր է՝ ռազմական օպերացիա տեղի ունենա ընտրություններից հետո, որովհետև Բաքվի բռնապետը փորձելու է հասկանալ իշխանության եկած քաղաքական ուժերին

Հատուկ թողարկում՝ հարցազրույց Ելակետում՝ ռազմական իրավիճակը Հայաստանում վերլուծում է ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը անդրադառնալով Սյունիքում ստեղծված իրավիճակին։

«Պետք չէ վարել փափուկ քաղաքականություն, պետք է լինել իրատեսական և իրավիճակը ներկայացնել ճիշտ, որպեսզի մեդիա դաշտ չմտեն ավելի ճոխացված լուրերը, շռայլորեն ստահոդ լուրեր տարածելու միտում ունեցող լրատվականները։ Իշխաննությունները Սյունիքում ստեղծված իրադրության շուրջ փոխանակ հակառակորդին լռեցնելու, փոխարենը փորձում է հասարակությանը լռեցնել»-, նշեց Հովհաննիսյանը, ընդգծելով, որ այդ ամենը հերքվում է այն դեպքում, երբ թշնամին ներխուժել է Սյունիք և տեղակայվել Սև լճի տարածքում և այդ ամենը տեսանելի է և հենց սահմանային բնակչության և մասնավորապես մասնագետների կողմից։

Կարեն Հովհաննիսյանն իր խոսքում նշեց, որ հնարավոր են ռազմական գործողություններ, ընտրություններից հետո․ «Ցավոք, հնարավոր են որոշակի կարճաժամկետ դրվագային գործողություններ, չեմ կարծում, որ ռազմական օպերացիաները կարող են տեղի ունենալ մինչև ընտրությունններ։ Հնարավոր են, որ դրանք տեղի ունենան ընտրություններից հետո, որովհետև Բաքվի բռնապետը փորձելու է հասկանալ իշխանության եկած քաղաքական ուժերին կամ ուժին»։

«Աշխարհհում չկա գեթ մի հայ, ով տենչում է պատերազմի․ աշխարհում ամենաշատ խաղաղությունն ուզում է հայը։ Մեր վերջին 100 տարվա սերունդը, բոլորն անխտիր պատերազմ են տեսել և բոլոր սերունդներն ունեն կորուստներ։ Հայաստանում մինչ վերջին պատերազմը, չգիտես ինչու մեզ քարոզում էին խաղաղաություն, բայց պատերազմը ցույց տվեց, որ թշնամին է հարձակվել։ Եվ այդ խաղաղություն քարոզողները, հասցեատերը հենց Թուրքիան և Արբեջանն են»,- անդրադառնալով Հայաստանում նախապատերազմյան և հետպատերազմյան շրջանում հնչող խաղաղության կոչերի, թշնամիների հետ սահմանների բացմանը, զուգահեռ վերլուծեց ռազմական փորձագետը։
Ռազմական փորձագետն անդրադառնում է նաև Հայոց բանակին, արտագաղթին և շատ այլ հարցերի։
Կարեն Հովհաննիսյանի հետ հարցազրույցը ավելի մանրամասն դիտեք Yelaket TV-ում
Դիտվել է 26521անգամ
Վերջին լուրեր