14 / Մայիս / 2021 : 15-07

Պետք է պատրաստ լինենք հնարավոր վատ զարգացումներին. Ավինյանը` Սյունիքի մասին

Սյունիքում ադրբեջանական կողմի հետ բանակցություններում այս պահին դեռևս վերջնական արդյունքներ չկան։ Այս մասին Գորիսում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը, գրում է Armeniasputnik.am-ը:
«Ես համոզված եմ, որ այս կամ այն փուլում, այնուամենայնիվ, մենք վերջնական արդյունքների հասնելու ենք, որովհետև շատ հստակ է, որ ադրբեջանական զինված ուժերն անցել են ՀՀ սուվերեն տարածքը, և մենք միանշանակ ցանկանում ենք խաղաղ ձևով հանգուցալուծել իրավիճակը»,– ասաց Ավինյանը։

Նա շեշտեց, որ անկախ այն հանգամանքից, որ Հայաստանը պատրաստ է հանգիստ ու խաղաղ բանակցություններ իրականացնելուն, բայց պետք է պատրաստ լինի նաև հնարավոր վատ զարգացումներին։

«Պետք է պատրաստ լինենք ոչ միայն մեր ինքնիշխան տարածքի պաշտպանությանը, այլ նաև նման վատ սցենարի դեպքում` մեր դաշնակիցների աջակցությանը։ Բայց ես հուսով եմ, որ մենք որևէ վատ սցենարներ չենք ունենա այստեղ»,– ասաց նա։
Ավինյանը պարզաբանեց, որ Հայաստանի դիմումը ՀԱՊԿ–ին հենց նմանատիպ սցենարների համար է նախատեսված` հետագա հնարավոր խորացումից խուսափելու համար։

Sputnik Արմենիայի հարցին, թե ինչ վատ սցենարի մասին է խոսքը, Ավինյանը պատասխանեց, որ ադրբեջանցիները ցույց են տալիս կեղծ քարտեզներ, որոնք որևէ աղերս չունեն իրականության հետ, ւ այդ քարտեզների հիման վրա էլ ադրբեջանական զորքն առաջ է եկել` հայտաարելով, որ դա իր տարածքն է։


Դիտվել է 21991անգամ
Վերջին լուրեր