14 / Մայիս / 2021 : 15-56

ՀՀ պաշտպանության նախարարն այս պահին Հյուսիսային պողոտայի ռեստորաններից մեկում է

Հայաստանի պաշտպանության նախարարն այս պահին Հյուսիսային պողոտայի ռեստորաններից մեկում է։ Այս մասին հայտնում է Mediaport տելեգրամ ալիքը։

Mediaport-ի թղթակիցը փորձել է մտնել նկարահանելու, անվտանգության աշխատակիցները, սակայն արգելել են՝ չթույլատրելով անգամ դրսում կանգնել:

«Մեզ հաջողվեց ֆիքսել միայն ռեստորանի դիմաց կայանված մեքենաները:

Հիշեցնենք, որ թշնամու զորքն արդեն երկու օր է՝ ներխուժել է Հայաստանի երկու մարզեր և չեն հեռանում, իսկ Հայաստանի անվտանգության համար պատասխանատու պաշտոնյան այդ նույն պահին ռեստորանում ճաշում է»,- գրում է ալիքը։
Դիտվել է 46057անգամ
Վերջին լուրեր